«Գազի գնից բացի, կա նաև մեկ այլ խնդիր, որի մասին չեն խոսում». Գագիկ Մակարյան

03.01.2019 21:35
1295

«Ես չեմ զարմանում, որ գազի գնի հետ կապված հարցերը հետաձգվեցին մինչև դեկտեմբեր, քանի որ մեր պետական որոշ մարմիններ, ոլորտային նախարարություններ պետք է ցուցաբերեին զգոնություն։ Նույն կերպ նկատում եմ, որ մենք ունենք նաև այլ խնդիր, որի մասին այս պահին չի խոսվում, բայց որոշ ժամանակ անց կխոսվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում գազի գնի շուրջ ծավալված քննարկումներին, որի արդյունքում հստակ որևէ որոշում չի ընդունվել։

Ըստ Գագիկ Մակարյանի՝ երկրորդ կարևորը խնդիրը Հայաստանի համար այն է, որ Վրաստանի կառավարությունն արգելելու է բեռնատարներով ապրանքների ներկրումը՝ ցորեն, անասնակեր, փոխարենն առաջարկել է օգտվել ծովային ճանապարհից: «Այս խնդիրը դեռ փակված չէ, ու հարցը վերանայված չէ»,- նշեց Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարության մատնանշած ճանապարհով բեռների տեղափոխումն էականորեն թանկանում է. «Այս որոշման քննարկումը Վրաստանի կառավարությունը հետաձգել է մինչև հունվար, բայց չգիտենք՝ ինչ է լինելու։ Սրա մասին որևէ մեկը չի խոսում, սա էլ է գազի գնին հավասար  խնդիր։ Եթե հացահատիկը, թռչնակերը պետք է թանկանա, ապա Հայաստանում ենթադրաբար դրանից հետո լուրջ թանկացումներ են լինելու։ Պետական մարմինները, որոնք լիազորված են այս խնդրով զբաղվելու համար, պետք է անհանգստանան, տնտեսական գծով փոխվարչապետ ունենք, նա ևս պետք է անհանգստանա, նրա քունը չպետք է տանի»,- ընդգծեց Գագիկ Մակարյանը։

Զվարթ Խաչատրյան

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40