2019 թ. ապրիլի 13-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Հ.Հ. վաստակավոր արտիստ Կամո Արզումանյանը

13.04.2020 20:41
1397

2019 թվականի ապրիլի 13-ին երկրային կյանքին հրաժեշտ տվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի երկարամյա տնօրեն, թատրոնի երախտավոր Կամո Հարությունի Արզումանյանը: Իր ողջ կյանքը թատրոնի համար ներդրած արտիստը, ջանք ու եռանդ չխնայելով` իր արվեստով նպաստեց Կապանի թատրոնի զարգացմանն ու հանրահռչակմանը:

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ծնվել է Հայաստանի Եղվարդ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): Նախնական կրթությունն ստացել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում: 1974-76թթ ծառայել է խորհրդային բանակում և արժանացել բանակի գերազանցիկ մեդալի, ընտրվել Բեռլինի համաբանակային կոնֆերանսի պատվիրակ: 1978թ. ընդունվել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն՝ որպես դերասան: 1979-84թթ թատրոնում աշխատանքի հետ զուգահեռ սովորել և ավարտել է Մոսկվայի Արվեստի համալսարանի դերասանական ֆակուլտետը: Հանդես է եկել բազմաթիվ ներկայացումներում՝ Ա.Շիրվանզադեի «Արմենուհի» (Հմայակ Վառլամյան), Մուրացանի «Ռուզան» (Ներսե իշխան), Շեյլիի «Չենչի» (Սավելլա), Վ.Շեքսպիրի «Փոթորիկ» (Ալոզո), Հ.Պարոնյանի «Պաղտասար ախպար» (Սուր), Ժ.Անանյանի «Տաքսի-տաքսի» (Փիլոյան) և այլն: Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» ներկայացումով հանդես է եկել Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում՝ արժանանալով ՀԼԿԵՄ մրցանակի: Նկարահանվել է «Թռիչքը սկսվում է գետնից» (1980թ.), «Կորուսյալ դրախտ» (1991թ.), «Երևան ջան» (2002թ.), «Տխուր փողոցի լուսաբացը» (2008թ.) և այլն: 1991թ-ից եղել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենը: Արցախյան ազատամրտի տարիներին գործուն ներգործություն է ունեցել հաղթանակի ձեռք բերման հարցում: 2006թ. լույս է տեսել արձակագիր Էդուարդ Զոհրաբյանի «Ինչպես մի լեռ Խուստուփ...», դերասանի մասին գիրքը: 2003թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արիստի կոչման, 2006թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2011թ.՝ «Ակսել Բակունց», 2012թ.՝ «Վազգեն Սարգսյան», «Մայրական երախտագիտություն», «Լոռիս Մելիքով», 2014թ.՝ «Գարեգին Նժդեհ», 2015թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե և ԵԿՄ 20-ամյակի մեդալների: Մահացել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

На изображении может находиться: 2 человека

Մշակութային Սյունիք լրատվական պորտալ

Պայմանագրային զինծառայող է մшհացել․ ՊՆ

18.11.2026 22:35

Գերիների հարցը նախապայման դարձնելը կհեռացնի մեզ խաղաղությունից. Արարատ Միրզոյան

18.11.2026 20:04

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան (ուղիղ)

18.11.2026 17:54

225 զոհ, 734 վիրավոր երեխա. Հայաստանի ճանապարհների մահացու հաշվեկշիռը

18.11.2026 17:03

Հայտնի են 2027-ի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

18.11.2026 16:54

«Ադրբեջանցի պատգամավորը կոչ է անում «լավ ծեծ տալ հայերին»»․ Տաթևիկ Հայրապետյան

18.11.2026 15:47

«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայր

18.11.2026 15:08

Սի Ցզինպինը խախտել է արարողակարգը՝ Չինաստան ժամանելիս օդանավակայանում անձամբ դիմավորելով Թրամփին

18.11.2026 14:47

Ինչպես է ստեղծվել «Մոնթե» ֆիլմը. նոյեմբերի 25–ին` Ազգային հերոսի ծննդյան օրը, տեղի կունենա կինոնկարի պրեմիերան

18.11.2026 14:43

Պուտինը պահանջում է ՆԱՏՕ-ին վերադառնալ 1997 թվականի սահմաններին՝ Կալինինգրադից ռուսական զորքերի դուրսբերման դիմաց․ Bloomberg

18.11.2026 14:37

Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում և Բահրեյնում ամերիկյան ռազմակայաններին

18.11.2026 14:17

ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով

18.11.2026 12:53