Բոսնիա և Հերցեգովինան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

18.06.2022 21:09
1040

Բոսնիա և Հերցեգովինան չի ընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ առանց ղեկավարության կոնսենսուսի։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ 1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սերբական Հանրապետությունից Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության անդամ Միլորադ Դոդիկին։

«Բոսնիա և Հերցեգովինան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չի կիրառել: Այս որոշումը պետք է կայացվի Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության մակարդակով, որը բաղկացած է երեք անդամից, որոնցից մեկը ես եմ։ Իսկ որպեսզի որոշումը կայացվի, այն պետք է հաստատվի միաձայն, ինչը տեղի չի ունենա... Սերբական Հանրապետությունը, որի ներկայացուցիչն եմ ես, դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը, ուստի նրանք չեն ներկայացվի»,- պարզաբանել է սերբ քաղաքական գործիչը:

Բոսնիա և Հերցեգովինան խորհրդարանական հանրապետություն է և բաղկացած է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունից, Սերբական Հանրապետությունից և Բրչկո շրջանից։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22