Հայ փոքրիկները խաղաղություն են երազում

01.06.2021 11:19
5626

Հունիսի մեկն է, բայց այս տարի մանուկներն առավոտից փողոցներում տոնական զգեստներով, երգով, փուչիկներով ու երաժշտության ուղեկցությամբ չեն վազվզում, քանի որ նրանք այս տարի դեռ դպրոցում են, ամառային արձակուրդները մոտ երեք շաբաթից են սկսվելու։

Երեխաների համար էլ է նորություն իրենց տոնի օրը դպրոց հաճախելը․ փոքրիկ Նարեկին հանդիպում եմ Սյունիքի միջնակարգ դպրոցի բակում․ «Ասում են՝ այսօր հանդեսներ են լինելու, ուսուցիչներն էլ ոչ մի դեպքում մեզ վրա չեն բարկանալու․․․»։

Սյունիքի միջնակարգ դպրոցի մասնագիտական կրթական աջակցությունների գծով փոխտնօրեն Արմինե Վեզիրյանը մեզ տեղեկացնում է, որ օրը միջոցառումներով հագեցած է լինելու՝ տարրական դասարաններն են փոքրիկ հանդեսներ ունենալու, իսկ աշակերտական խորհուրդը մեծ տոն է կազմակերպել։

Միջոցառումների շարքը սկսում է երկրորդ դասարանը․ փուչիկներով, ժպիտներով ու երաժշտությամբ ուղեկցվող տոնին բոլոր փոքրիկները բանաստեղծություններ են արտասանում, որոնցից պարզվում է, որ բոլորն առանց բացառության միայն մի երազանք ունեն՝ խաղաղություն․․․

Մենք էլ ենք միանում ձեր երազանքին, մեր հրաշք փոքրիկներ, խաղաղություն ենք մաղթում ձեզ, թող պատերազմն ու իր հետեւանքներն այնպես վերանան աշխարհից, որ դուք դրանց գոյությունը չհիշեք։

Բոլորիս խաղաղություն։

Տիգրանուհի Բադալյան

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40