Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի ուղերձը` Մայիսի 9-ի կապակցությամբ

09.05.2022 10:56
3969

Հարգելի՛ հայրենակիցներ, վետերաններ, նվիրյալներ, Հայրենական Մեծ պատերազմում տարված հաղթանակը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման և Շուշիի ազատագրման իրադարձությունները ձևավորել են մայիսի 9-ը որպես եռատոն տոնելու ավանդույթը:

Հայրենական Մեծ պատերազմի փառահեղ հաղթանակի մեջ մեծագույն և կարևորագույն ավանդ ունի հայ ժողովուրդը: Փա՛ռք հանուն հաղթանակի անմահացած բոլոր հերոսներին, փա՛ռք բոլոր նրանց, ովքեր սեփական կյանքից վեր են դասել խաղաղությունն ու արժանապատվությունը:

Մայիսի 9-ը նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման օրն է: Բանակ, որն անցել է ճակատամարտների, պատերազմների միջով, դարձել ավելի մարտունակ, կերտել հաղթանակներ և պայքարել հայի խաղաղ և խոստումնալից ապագայի համար: Խոնարհվում եմ բոլոր նրանց առջև, ովքեր իրականություն դարձրին ուժեղ և տոկուն բանակ ստեղծելու հայի նպատակն ու երազանքը, խոնարվում եմ այն հերոսների առջև, ովքեր զոհեցին իրենց կյանքը՝ հանուն ապագա սերունդների:

Վստահ եմ, որ արդեն երկրորդ տարին է, ինչ օրվա ընթացքում հակասական տրամադրություններ են արթնանում, բայց չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, միևնույն է այն մնում է հայ ժողովրդի հավատի, հույսի և վերածննդի խորհրդանիշը:

Սիսիանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40