Ղալաթ են անում, որ ասում են՝ Մեղրին դատարկվում է, նման անձինք պետության թշնամին են․ համայնքապետ

19.01.2024 15:54
1269

Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը վրդովմունքով է արձագանքում համայնքը «դատարկելու» մասին վերջին օրերին շրջանառվող կեղծ լուրերին։ Ըստ նրա՝  այն անձը, որը տեղեկություններ է տարածում, թե Մեղրին շուտով դատարկվելու է, պետության, դրա անվտանգության թշնամին է։

Վերջինս նշում է՝ համայնքը ապրում է սովորական առօրյա կյանքով․ ամեն ինչ նորմալ է, յուրաքանչյուր բնակիչ զբաղվում է իր գործով։

«Ղալաթ են անում, որ ասում են Մեղրին դատարկվում է, շատ վատ է, որ կան այդպիսի հոգեբանությամբ մարդիկ։ Ովքեր նման հրապարակումներ և տարածումներ են անում, դա ես համարում եմ թշնամանք մեր պետության դեմ, մեր անվտանգության ու ազգի համար։ Ով նման լուրեր է տարածում, նրանով պետք է  համապատասխան ծառայությունները զբաղվեն և պատասխանատվության ենթարկվեն՝ ինչո՞ւ են ժողովրդի մեջ նման նորություններ տարածում»,– «Հայկական ժամանակ»–ի հետ զրույցում ասում է նա։

Զաքարյանը նկատում է՝ «չար լեզուների» դեմ պայքարելու փոխարեն ավելի կարևոր և մեծ գործեր կան․ «Այսպիսի նորությունները միշտ կան, և յուրաքանչյուրը իր ուղղությունով նոր բացասական ալիք է բարձրացնում պետության նկատմամբ։ Հարցերը տարբեր են լինում։ Մեկը մի ապուշ վերնագիր է գրում դիտողականություն ապահովելու համար, Մեղրի բառը մեջը նշում է, և բոլորին գցում է կրակի մեջ։ Գրողներն ու այդ հարցերը տվողները պետք է պատժվեն»։

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12