Բրեստի հերոս պաշտպանը՝ Սոս Նուրիջանյան

23.06.2025 11:51
1003

Կապանի Դավիթ Բեկ թաղամասի  Սեթ Էթիենի անվան  Ֆրանկոֆոնիայի կենտրոնում (նախկին Դավիթ Բեկ թաղամասի գրադարան) հունիսի 21-ին տեղի ունեցավ Բրեստ ամրոցի պաշտպան Սոս Նուրիջանյանի հիշատակին նվիրված ցերեկույթ՝ նրա հարազատների մասնակցությամբ: Սրահում ներկայացված էին հայրենիքի պաշտպանի մասին պատմող փաստավավերագրական նյութեր և լուսանկարներ։

Սոս Նուրիջանյանը ծնվել է 1920 թ.-ին Վաչագան գյուղում Բենիամին և Արփենիկ Նուրիջանյանների ընտանիքում (Արփենիկը հայագետ-արևելագետ Կարապետ Մելիք-Օհանջանյանի քույրն է): Ավարտել է Կապանի համար 1 միջնակարգ դպրոցը: 1939թ.-ին երեք հարյուրից ավելի կապանցիներ զորակոչվեցինն Կարմիր բանակ, նրանցից 100-ը զինվորական ծառայությունը անցկացրեց Բրեստ ամրոցի կայազորում, նրանց հետ՝ Սոս Նուրիջանյանը: 1941թ.-ի հունիսի 22-ի գիշերը հերթապահում էր Սոսը, երբ սկսվեց պատերազմը, մարտերից մեկի ժամանակ ծանր վիրավորվեց և անգիտակից վիճակում գերի վերցվեց: Հաջողվում է փախչել ֆաշիստական ճամբարից, միանալ յուրայիններին, մասնակցել Սևաստոպոլի պաշտպանությանը: Այս անգամ էլ կոնտուզիա ստացած վիճակում հայտնվում է գերության մեջ և տարվում հարավային Ֆրանսիայի Մանդ քաղաք: Կազմակերպում է ռազմագերիների փախուստը և մասնակցում ֆրանսիական մի շարք քաղաքների ազատագրմանը:

Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով, Ֆրանսիայի «Մարտական խաչ» շքանշանով (երեք անգամ) և այլ մարտական մեդալներով:

Կապանցիների՝ Հայրենական մեծ պատերազմին մասնակցության մասին ներկայացրեց Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանի էքսկուրսավար Աննա Դավթյանը։

Միջոցառման կազմակերպիչ Բագրատ Բաղդասարյանը պատմեց Սոսի մարտական ուղու մասին, ներկայացրեց հետաքրքրական դրվագներ Նուրիջանյանի «Արյունով ներկված լուսաբաց» գրքից։ Սոսի կերպարն ամբողջացավ նրա եղբոր դուստր Անիկ Նուրիջանյանի, Միշա Ավանեսյանի, Վարոս Վեզիրյանի հուշերով ու բնութագրումներով։ Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան դրմատիկական թատրոնի դերասան Արթուր Գաբրիելյանը պատմեց Բրեստ ամրոցի թանգարանում Սոս Նուրիջանյանի մասին պատմող ցուցանմուշների մասին։

Էկրանից Սոս Նուրիջանյանի թոռը՝ կրտսեր Սոս Նուրիջանյանը երախտագիտություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին  պապի հիշատակը հարգելու համար։

                                                                                                 Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40