Բրիտանական հեղինակավոր «The Times» օրաթերթում հրապարակված Դենի Քրյուգերի հոդվածի հայերեն թարգմանությունը

07.01.2026 16:32
681

Ներկայացնում ենք բրիտանական հեղինակավոր «The Times» օրաթերթում հրապարակված Դենի Քրյուգերի հոդվածի հայերեն թարգմանությունը

Հայաստանի վարչապետի բռնաճնշումները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար

Հեղինակ՝ Դենի Քրյուգեր

Սովորաբար տարվա այս ժամանակահատվածը մեծ խնդության շրջան է աշխարհի բոլոր քրիստոնյաների համար, երբ մենք համախմբվում ենք մեր եկեղեցական համայնքների և հարազատների հետ: Այդուհանդերձ, մտածելով հավատակիցների մասին, ես հիշում եմ նրանց, ովքեր այժմ հարձակումների են ենթարկվում։ Հալածանքները Չինաստանում, սպանությունները Նիգերիայում և Արևմտյան Աֆրիկայում, քրիստոնեության համակարգված բնաջնջումը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։

Կենսականորեն կարևոր է, որ քրիստոնեական ժառանգություն ունեցող ազգերը թիկունք չդարձնեն իրենց պատմությանը։ Ես խորապես մտահոգված եմ նրանով, թե ինչ է այսօր տեղի ունենում Հայաստանում՝ աշխարհի հնագույն քրիստոնյա երկրում։ Ավելի քան 1700 տարի առաջ Հայաստանը քրիստոնեությունը պաշտոնապես ընդունեց որպես պետական կրոն, և նրա հավատքն այդ օրվանից ի վեր անսասան է մնացել։ Այն դիմակայել է Սեֆյան Իրանի, Օսմանյան կայսրության ու Թուրքիայի, ապա նաև Խորհրդային Միության դաժան օկուպացիաներին։

Այսօր այն դարձյալ հարձակման է ենթարկվում, բայց այս անգամ՝ ներսից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դաժան գրոհ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, այն դեպքում, երբ հենց ինքն է պատասխանատու դրա պաշտպանության համար։ Եկեղեցին, որին սատարում է հայերի 90 տոկոսը, ընկալվում է որպես քաղաքական ընդդիմություն։ Փաշինյանը հետևում է ավտոկրատ առաջնորդների գործելաոճին. նշանակել մրցակիցներին որպես պետության թշնամիներ, ապա օգտագործել պետական լծակները նրանց ոչնչացնելու համար։

Հայ եպիսկոպոսները ձերբակալվել են շինծու մեղադրանքներով

Մի քանի հայ եպիսկոպոսներ ձերբակալվել են շինծու մեղադրանքներով։ Փաշինյանը պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը և օգտագործում է ձերբակալությունները հոգևոր դասի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց ծիսակարգերից հանեն Կաթողիկոսի հիշատակումը։

Սամվել Կարապետյանը՝ Եկեղեցու ամենաակնառու աջակիցը, նույնպես ձերբակալվել է պետական այս արշավի պայմաններում իր հնչեղ աջակցության համար։ Որպես պատիժ՝ կառավարությունը բռնազավթել է նրան պատկանող ազգային էլեկտրական ընկերության վերահսկողությունը, ինչպես որ վարվել է եկեղեցական բազմաթիվ ակտիվների հետ։

Հայաստանի թշնամիները տեսնում են այս պառակտումը։ Թուրքիան շարունակում է ժխտել հայերի պատմական Ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանը հերքում է իր պատասխանատվությունը Լեռնային Ղարաբաղում իրականացված գործողությունների համար, որոնց հետևանքով 120,000 հայ քրիստոնյաներ փախչեցին՝ փրկելով իրենց կյանքը։

Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նման պառակտում, քանի որ գտնվում է վտանգավոր վիճակում՝ շրջապատված թշնամական պետություններով, որոնցից յուրաքանչյուրն իր հավակնություններն ունի հայկական հողերի նկատմամբ։ Ես միայն կարող եմ աղոթել, որ Փաշինյանը որոշի փոխել իր միտքը և հաշտվի Հայ Եկեղեցու հետ։ Աշխարհի բոլոր քրիստոնյաները նույնպես պետք է լսելի դարձնեն իրենց ձայնը։

Դենի Քրյուգերը Մեծ Բրիտանիայի «Reform» կուսակցության պատգամավոր է

Robert Amsterdam Armenia

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10