Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացմանը

02.03.2019 13:47
1110

Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում 21-րդ դարում տեղի ունեցող «մշակութային եղեռնին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականը գրել է, որ այսօր մշակութային ամենամեծ աղետը, հավանաբար, ոչ թե տեղի է ունենում Սիրիայում, այլ Կովկասում՝ նկատի ունենալով Ադրբեջանում հայկական խաչքարերի ոչնչացման փաստը:

«Համաձայն Hyperallergic գեղարվեստական ամսագրի փետրվարի համարում զետեղված հաշվետվության, Ադրբեջանի կառավարությունը վերջին 30 տարիների ընթացքում պարբերաբար ջնջում է երկրից հայկական պատմական ժառանգությունը: Զեկույցի հեղինակներ Սիմոն Մաղաքյանի և Սարա Փիքման կարծիքով՝ այս պաշտոնական, սակայն և քողարկված, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացումը գերազանցում է անգամ Պալմիրայում «Իսլամական պետության» «ինքնագովազդին»,- գրում է The Guardian-ը:  

Պարբերականը հիշեցնում է, որ 2005թ. դեկտեմբերի 15-ին Հյուսիսային Իրանի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Նշան եպիսկոպոս Թոփուզյանը նկարահանել էր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչնչացնում այն ամենն, ինչ մնացել էր Ջուլֆայում առկա շուրջ 10000 խաչքարերից:

«Զինվորականներն ավերված կտորները բեռնել էին բեռնատարի մեջ, ապա նետել Արաքս գետը: Այդ կադրերը կարելի է գտնել 2006թ. «Արաքսի նոր արցունքները» ֆիլմում, որը հրապարակվել է YouTube-ում: Ադրբեջանի կառավարությունը մեկ անգամ չէ, որ մերժել է միջազգային փորձագետներին մուտք գործել այդ տարածք, նաև չի տվել որևիցե մեկնաբանություն: Նրանք մերժել են նաև հայերին, ովքեր երբևէ ապրել են Նախիջևանում»,- հավելում է պարբերականն՝ ընգծելով, որ նման հակազդեցությունը բարդացնում է անկախ հետազոտությունը, սակայն Մաղաքյանն ու Փիքմանն, իրենց ներկայացրած մեծ քանակությամբ փաստերով, արդեն ահռելի աշխատանք են կատարում:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40