Բրիտանացի պատգամավորը ԵԽԽՎ-ին կոչ է արել պաշտպանել Հայ Առաքելական եկեղեցին

29.09.2026 15:04
329

ԵԽԽՎ-ում բրիտանական պատվիրակության ներկայացուցիչ, պահպանողականների խմբի խոսնակ Էդվարդ Լին վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից «աննախադեպ սպառնալիքի» է բախվում։ Նա վեհաժողովին կոչ է արել արձագանքել ստեղծված իրավիճակին։ Լին Հայ Առաքելական եկեղեցին անվանել է աշխարհի ամենահին ազգային եկեղեցին և հայտարարել, որ սպառնալիքը գալիս է «ոչ թե արտաքին զավթիչից, այլ հենց կառավարությունից»։ «Այն, ինչին ականատես ենք լինում, պարզապես քաղաքական տարաձայնություն չէ։ Սա կրոնական ինքնավարության դեմ նպատակաուղղված հարձակում է»,- հայտարարել է Լին։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում հայ հոգևորականները ձերբակալվել և կալանավորվել են, եկեղեցու աշխատակիցները ճնշումների են ենթարկվել, իսկ հոգևորականների նկատմամբ կիրառվել են երկրից դուրս գալու սահմանափակումներ։ Լին նաև հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ ճնշումների մասին։ Բրիտանացի պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրել է եկեղեցու և պետության տարանջատման սկզբունքը խախտելու մեջ և հայտարարել, որ Եվրոպայի խորհուրդը, նախևառաջ, պետք է ուշադրություն դարձնի եկեղեցիների ազատությանը։

Բրիտանացի պատվիրակն առանձին անդրադարձել է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին։ Նրա խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում առաջին անգամ ներառել է դրույթներ, որոնք նա գնահատել է որպես եկեղեցու ինքնավարության վերացմանն ուղղված։ Լին նաև հայտարարել է, որ ընտրություններից հետո իշխանությունները հրապարակել են եկեղեցու կանոնական կառուցվածքին վերաբերող զեկույց և խոսել խորհրդարանական քննություն սկսելու մասին, ինչը, նրա գնահատմամբ, կարող է հանգեցնել պետության միջամտությանը եկեղեցու ներքին կանոններին։ «Պետական մեխանիզմների օգտագործումը հնագույն եկեղեցական օրենքները վերաշարադրելու համար մարդու իրավունքների և կրոնական ազատության կոպիտ խախտում է»,- հայտարարել է նա։ Լիի գնահատմամբ՝ այս համատեքստում խորհրդարանական ընտրությունները վերաբերում էին «ոչ միայն քաղաքական իշխանությանը»։ Նա հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներն օգտագործվում են որպես եկեղեցին պետությանը ենթարկելու մանդատ։ Լին ընդգծել է, որ չեզոք է Հայաստանի ներքաղաքական պայքարի հարցում և վեհաժողովին կոչ է արել «պաշտպանել կրոնական ազատությունը» և արձագանքել ՀՀ կառավարության գործողություններին։ Նրա ելույթն ուղեկցվել է ծափահարություններով։ Լիի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը նրան «ոչ բավարար տեղեկացված» է անվանել Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող հարցերում։ Նա հայտարարել է, որ իշխանությունները եկեղեցին «պաշտպանում են կաթողիկոսից» և մեղադրանքներ է հնչեցրել Գարեգին Բ-ի ու նրա եղբոր հասցեին։ Ելույթի այդ հատվածում նիստը նախագահողը խնդրել է Գրիգորյանին վերադառնալ քննարկման թեմային։ ԵԽԽՎ-ն սեպտեմբերի 28-ին քննարկել էր Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ զեկույցը։ Ընդհանուր դրական գնահատականին զուգահեռ՝ փաստաթղթում մատնանշվել են ընդդիմության ընտրովի քրեական հետապնդումը, պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշումները, վարչական ռեսուրսի կիրառումը և երեք տեղամասի արդյունքները չեղարկելու ԿԸՀ-ի որոշումը։

armeniatoday.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40