Բռնակոթ բնակավայրում կազմակերպվել էր «Ես բռնակոթցի եմ» խորագիրը կրող միջոցառումների շարք

21.10.2025 15:23
744

Բռնակոթի օրվա կապակցությամբ՝ սույն թվականի հոկտեմբերի 20-ին, համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի նախաձեռնությամբ, համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի կողմից Բռնակոթ բնակավայրում կազմակերպվել էր «Ես բռնակոթցի եմ» խորագիրը կրող միջոցառումների շարք։

Միջոցառումներին ներկա են գտնվել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի և ենթակա կառույցների աշխատակիցներ, անվանի բռնակոթցիներ, հյուրեր։

Միջոցառումները մեկնարկել են բնակավայրի պանթեոնում ծաղկադրման արարողությամբ՝ ի հիշատակ հայրենիքի համար բոլոր ժամանակներում իրենց կյանքը նվիրած բռնակոթցի ազատամարտիկների:

Տոնական միջոցառման հիմնական մասը շարունակվել է Բռնակոթի Մշակույթի տանը, որտեղ խոսքով է հանդես եկել համայնքի ղեկավարը։ Իր խոսքում Հովսեփ Առաքելյանը ներկայացրել է առաջիկա տարվա ընթացքում բնակավայրում կատարվելիք պետական, սուբվենցիոն և համայնքային բոլոր ենթակառուցվածքային ծրագրերը և հույս հայտնել, որ շնորհիվ այդ ծրագրերի Բռնակոթ բնակավայրը մոտ ապագայում կդառնա ավելի բարեկեցիկ և բարեկարգ։

Շնորհավորական խոսքով են հանդես եկել նաև մի շարք անվանի բռնակոթցիներ, ովքեր իրենց նշանակալի գործերով ու նախաձեռնություններով մշտապես եղել են բնակավայրի կողքին։

«Աղվան Մինասյանի անվան արվեստի և ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ սաները, «Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ ժողգործիքների համույթը, Բռնակոթի միջնակարգ դպրոցի աշակերտները, ինչպես նաև Սիսիան համայնքի թիվ 4 ՆՈւՀ» ՀՈԱԿ Բռնակոթ բնակավայրում գործող խմբասենյակի սաներն իրենց բեմադրությամբ, երաժշտական ու պարային գեղեցիկ համարներով ապահովել են միջոցառման ուրախ և տոնական հատվածը։ Միջոցառումը վարել է Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի Կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի պետ Նարա Հովհաննիսյանը։

Միջոցառումների շարքը շարունակվել է մատաղի արարողությամբ և հյուրասիրությամբ։

Սիսիանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40