«Բռնակցվել» տերմինը կփոխվի. ԿԳՄՍՆ–ն` Հայոց պատմության դասագրքի սկանդալի մասին

16.08.2024 20:09
769

Դասագիրքն ուղարկվել է կրկնակի փորձաքննության, քանի որ չի համապատասխանել հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակին։

 Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԴՇՀ պետական հարթակում տեղադրված դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Sputnik Արմենիան այս թեմայով դիմել էր ԿԳՄՍ նախարարություն։ Գերատեսչությունից սկզբում պարզաբանումներ չէին տվել, խնդրել էին գրավոր հարցում ուղարկել` նշելով, որ եթե դասագիրքն արդեն ԴՇՀ հարթակում է, ուրեմն ստացել է մասնագիտական դրական եզրակացություն։ Սա նշանակում էր, որ սեպտեմբերից դպրոցական սեղաններին կլիներ դասագիրք, որում Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո) ներկայացված էր լինելու որպես Ռուսական կայսրության կողմից օկուպացիա։

«Դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում կիրականացվի փոփոխություն»,–հայտնում են նախարարությունից։

 

ԿԳՄՍՆ–ից նաև նշել են, որ «Հայոց պատմություն 8» դասագիրքը ԿԳՄՍ նախարարի` 2022 թ. հունիսի 9-ի հրամանով ուղարկվել է կրկնակի փորձաքննության, քանի որ չի համապատասխանել հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցութային հանձնաժողովի կողմից հաստատված գնահատման սանդղակին։

«Կրկնակի փորձաքննության արդյունքների հիման վրա դասագիրքը համապատասխանել էր չափորոշչի պահանջներին, սակայն գիտականության վերաբերյալ ներկայացվել էին դիտարկումներ, որոնք լրամշակելու նպատակով ներկայացվել էր հեղինակին: Այնուհետ լրամշակված դասագիրքը կրկին ներկայացվել էր փորձաքննության, որի արդյունքում այն հաղթահարել է գնահատման համար սահմանված անցողիկ շեմը»,– ասված է գերատեսչության պատասխանում։

ԿԳՄՍՆ–ից նշել են, որ դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված ուսումնական նյութերի փորձաքննության փուլերը հաղթահարած ուսումնական նյութերը հրապարակվում են ԴՇՀ պետական հարթակում՝ հնարավորություն տալով տվյալ առարկայի ուսուցիչներին հրապարակման օրվանից հաշված 14 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնական նյութի վերաբերյալ կարծիք ներկայացնելու: Վերոնշյալ ժամկետի ավարտից հետո հավաքագրված կարծիքների հիման վրա հնարավորություն կտրվի հեղինակին իրականացնել շտկումներ` ըստ անհրաժեշտության:

ՀԻշեցնենք` երեկ` օգոստոսի 15-ին, դասագրքի տվյալ գլխի վերաբերյալ հայտարարություն էր տարածել ՌԴ արտգործնախարարությունը` ընդգծելով, որ գրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հայտարարեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունն առայժմ հայաստանյան պատասխանատու գերատեսչությունների հետ չի քննարկել 8-րդ դասարանի պատմության դասագրքի հարցը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40