Կորոնավիրուսը ստեղծվել է լաբորատորիայում․ ռազմական փորձագետ

14.03.2020 21:23
1494

Կորոնավիրուսն, ամենայն հավանականությամբ, արհեստական եղանակով է ստեղծվել լաբորատորիայում։ Sputnik ռադիոկայանի եթերում այս կարծիքը հայտնեց ռազմական փորձագետ, ՄԱԿ-ի կենսաբանական զենքի հանձնաժողովի նախկին անդամ Իգոր Նիկուլինը։

Նա դժվարացավ ասել՝ հստակ որտեղ է ստեղծվել կորոնավիրուսը, բայց նշեց, որ COVID-19-ի համադրությունը կասկածներ է առաջացնում։

«COVID-19-ը «հավաքած» է երեք մասից՝ չղջիկի կորոնավիրուսից, օձի կորոնավիրուսից ու ՄԻԱՎ-ի բաղադրիչ գլիկոպրոտեինային սպիտակուցից։ Բնության մեջ նման համադրություն չի կարող ստացվել», - կարծում է փորձագետը։

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն պետք է թույլ տա միջազգային դիտորդներին մուտք գործել իր լաբորատորիաներ, հակառակ դեպքում կորոնավիրուսի ստեղծման համար առաջինը նրանք են կասկածի տակ հայտնվելու։

Նիկուլինը հիշեցրեց, որ պատմությանը հայտնի են լաբորատորիայում ստեղծված վարակները՝ թռչնագրիպ, կորոնավիրուս, որը մերձարևելյան շնչառական համախտանիշ է առաջացնում, «Սինթիա» մանրէն։

Մարտի 11-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ COVID-19 կորոնավիրուսի նոր բռնկումը համավարակ է։ Աշխարհում արդեն ավելի քան 140 հազար վարակված կա, մեծ մասն առողջացել են, սակայն ավելի քան 5,3 հազար մահվան դեպք է գրանցվել։

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 18 հաստատված դեպք կա։

armeniasputnik.am







ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40