Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանն անդրադարձ է եղել գերիների խնդրին և տարածաշրջանում երկաթուղային կապի կառուցմանը

16.07.2023 10:36
791

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը քննարկված կարեւոր հարցերի շարքում են եղել նաեւ ռազմագերիների, անզգուշությամբ հակառակ կողմում հայտնվածների եւ անհետ կորածների ճակատագրերի հարցերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բրյուսելից, մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց՝ ինքը կողմնակից է, որ երկու կողմերն ազատ արձակեն կալանավորներին։ Միշելի խոսքով` քննարկման ընթացքում կարևորվել են նաեւ ականազերծման հարցերում առավել ակտիվ համագործակցությունն ու անհետ կորածների ճակատագրերը։ ԵՄ խորհրդի նախագահը կողմերին կոչ է արել հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել այդ հարցում։

Եռակողմ հանդիպման օրակարգում են եղել նաեւ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված հարցերը։ «Մենք քննարկել ենք ապագա տրանսպորտային միջոցառումների ձևերը, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները»,- նշեց Միշելը։ Նրա խոսքով՝ պետք է անհապաղ ձեռնարկել երկաթուղային կապի կառուցումը, ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։

Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկված կարեւորագույն խնդիրները եղել են Լաչինի միջանցքի ապաշրջափակումը, Լեռնային Ղարաբաղի հայության ճակատագիրը։

«Տեղում գտնվող բնակչությունը հավաստիացումների կարիք ունի՝ առաջին հերթին իր իրավունքների եւ անվտանգության հետ կապված»,-լրագրողների հետ զրույցում նշեց Շառլ Միշելը, հավելելով, որ ԵՄ-ն խրախուսում է Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների անմիջական երկխոսությունը։

Լրագրողների հետ հանդիպմանը Միշելը նաև նշել է, որ բոլոր կողմերի թիմերը կմնան սերտ կապի մեջ՝ ապահովելու կոնկրետ հետևողականություն՝ եռակողմ հանդիպմանը քննարկվածի վերաբերյալ: Իրական առաջընթացը կախված է հաջորդ քայլերից, որոնք պետք է ձեռնարկվեն մոտ ապագայում։ Ըստ նրա` որպես առաջնահերթություն՝ պետք է դադարեցնել բռնությունն ու կոշտ հռետորաբանությունը՝ խաղաղության և կարգավորման բանակցությունների համար պատշաճ միջավայր ապահովելու նպատակով։

Եվրոպական խորհրդի նախագահը վերահաստատեց իր մտադրությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Բրյուսելում ևս մեկ հանդիպման հրավիրել, ինչպես նաև հրավիրել հերթական հնգակողմ հանդիպմանը, որին ներկա կլինեն նաև Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները։ Այդ հանդիպումը տեղի կունենա Գրանադայում՝ հաջորդ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողողին։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08