ԲԸՏՄ-ում քննարկվել են վայրի կենդանիների և բույսերի շրջանառության կարգավորման, այդ թվում՝ CITES-ի պահանջներին համապատասխանեցման քայլերը

08.05.2026 11:27
317

Տեղի է ունեցել վայրի կենդանիների և բույսերի արտահանման, ներմուծման և պահման պայմանների օրենսդրական կարգավորման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։

Աշխատանքային խումբը ձևավորվել է Տեսչական մարմնի ղեկավարի 2026 թվականի ապրիլի 28-ի № 12-Լ հրամանով՝ հիմք ընդունելով նախորդիվ կայացած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի պատասխանատու ներկայացուցիչներ ու ոլորտի այլ մասնագետներ։

Աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, ողջունելով անդրանիկ նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ խմբի գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի իրավական և թվայնացված հենք, որը կերաշխավորի պահման պայմանների համապատասխանությունը միջազգային չափորոշիչներին և Կոնվենցիայի դրույթներին։

Նիստի ընթացքում քննարկվել են CITES կոնվենցիայի պահանջներին համապատասխան թույլտվությունների տրամադրման և վերահսկողության ուժեղացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ներմուծման, արտահանման, վերաարտահանման, տնօրինման և տիրապետման կարգերի իրավական կարգավորումները, որոնք կնպաստեն մաքսանենգության կանխմանը։

Անդրադարձ է կատարվել օրենսդրական հասկացությունների ճշգրտմանը և անազատ ու կիսաազատ պայմաններում պահվող կենդանիների համար նվազագույն չափորոշիչների սահմանմանը, ինչը հաշվառման ամբողջական համակարգի ներդրման միջոցով կապահովի կենդանիների տեղաշարժի հետագծելիությունը։

Կարևորվել է նաև սահմանային և ներքին շուկայի հսկողությունն իրականացնող առաջնային մարմինների լիազորությունների հստակեցումը՝ տեղեկատվության օպերատիվ փոխանակման թվային լուծումների կիրառմամբ։

Հանդիպման ավարտին նախանշվել են աշխատանքային խմբի հետագա քայլերը և տրվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջարկների փաթեթի մշակման վերջնաժամկետների վերաբերյալ։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01