Բժիշկների ֆրանս-հայկական 2-րդ համաժողովը Կապանում

11.11.2024 13:03
1085

Նոյեմբերի 9-10-ը Կապանում տեղի ունեցավ բժիշկների ֆրանս-հայկական 2-րդ համաժողովը։

Ներկա էին ռադիոլոգներ, սրտաբաններ, նյարդաբաններ, նյարդավիրաբույժներ Ֆրանսիայից և Հայաստանում գործող բժշկական կենտրոններից։

Հայ-ֆրանսիական բարեկամության բազմաճյուղ դրսևորումներից մեկն էլ այս համաժողովն էր, որի շարունակականությունը այլևս կասկածի տեղիք չի տալիս։ 

Առաջին անգամ ֆրանս-հայկական համաժողովը տեղի է ունեցել 2017 թ․ մայրաքաղաք Երևանում՝ Ֆրանսիայի և Ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով։ 

Կապանյան համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՌՀԱ նախագահ Կոստան Գալումյանը։ Նա կարևորեց այն փաստը, որ համաժողովը երկրորդ անգամ տեղի է ունենում Սյունիքում՝ Հայաստանի Հանրապետության հարավային մարզում։ Այսպիսի փոխօգնությունը, համագործակցությունը կնպաստեն ոչ միայն երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, այլև կբարձրացնեն բժշկական տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետությունը և հասանելիությունը մարզերում։ Բժիշկների համաժողովի կազմակերպման աջակիցներից են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզպետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Թադևոսյանը, մարզի բժշկական հանրույթի ներկայացուցիչները՝ սրտաբաններ, նյարդաբաններ, ռադիոլոգներ։

Կոստան Գալումյանը շնորհակալություն հայտնեց համաժողովում ներկա հյուրերին՝ ի դեմս Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի, Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանի, ով հանդիսանում է նաև ֆրանս-հայկական բարեկամական հանձնաժողովի ներկայացուցիչը։ 

Հուսանք, որ նման հանդիպումները դրական կլինեն թե´ բժիշկների, թե´բուժառուների և ամենակարևորը՝ ախտորոշման ու բուժման համար նպաստավոր պայմաններ կստեղծվեն նաև մեր մարզում։

Լիլիթ Զախարյան

Լուսանկարները՝ 

Նորա Սարգսյանի

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40