ՔԿԱԳ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը․ կառավարության որոշումը օգոստոսի 2-ին ուժի մեջ է մտնելու

02.08.2021 14:18
1169

Հուլիսի 22-ին կառավարությունը նոր որոշում է ընդունել, որով սահմանել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը՝ համաձայն հավելվածի:

Որոշումը ուժի մեջ է մտնում օգոստոսի 2-ին։

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

 

1. Հայաստանի Հանրապետությունում ամուսնության բացակայության մասին երկլեզու տեղեկանքի տրամադրում (հայերեն/անգլերեն կամ հայերեն/ռուսերեն) Նույն աշխատանքային օրը 5000
2.

Քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ

ժամկետում

երկրորդ աշխատանքային օրը 30000
հինգերորդ աշխատանքային օրը 20000
յոթերորդ աշխատանքային օրը 10000
3.

Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի կամ

«Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով նոտարի հաստատած իրավաբանական փաստի մասին նոտարական ակտի հիման վրա քաղաքացիական կացության ակտային գրանցումը վերականգնելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում

նույն աշխատանքային օրը, բացառությամբ, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից 4 ժամ առաջ: Վերջին դեպքում վերականգնումը կատարվում է դիմում ներկայացնելուն հաջորդող

աշխատանքային օրը

10000
4. Անվան (անուն, ազգանուն, հայրանուն) փոփոխումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում երկրորդ աշխատանքային օրը 30000
հինգերորդ աշխատանքային օրը 20000
յոթերորդ աշխատանքային օրը 10000
5.

Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ

ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում

երկրորդ աշխատանքային օրը 30000
հինգերորդ աշխատանքային օրը 20000
յոթերորդ աշխատանքային օրը 10000
6. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումն օրենքով սահմանված ժամկետից կրճատ ժամկետում

նույն աշխատանքային օրը, բացառությամբ, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ավարտից 4 ժամ առաջ: Վերջին դեպքում վերականգնումը կատարվում է դիմում ներկայացնելուն

հաջորդող աշխատանքային օրը

10000
7. Ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատում՝ ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը   100000
8.

Ամուսնության պետական գրանցման համար հանդիսավոր արարողության իրականացում՝ գործակալության կամ

սպասարկման կենտրոնի հատկացրած տարածքում

  20000
9. Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում   40000
10. Ամուսնության հանդիսավոր պետական գրանցում գործակալությանը կամ սպասարկման կենտրոնին հատկացված տարածքից դուրս` ամուսնացողների նշած վայրում ոչ աշխատանքային ժամերին և (կամ) ոչ աշխատանքային օրերին   60000
11. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող որդեգրման ենթակա երեխայի որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նպատակով դիմումների ուսումնասիրություն   1.000.000

 

Իրավաբան.net

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40