ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾԸ ՀԱՆԳԻՍՏ ՉԷ ԻՐ ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄԵՋ

02.08.2019 11:36
1159

Շատ հաճախ սրբապղծություն բառն օգտագործում ենք, երբ հարևան պետություններից որևէ մեկում պղծվում են եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմաններ և այլ մշակութային կառույցներ, սակայն թուրքանման արարածներն այսօր, ի շահ իրենց ընտանիքի «բարօր կյանքի», պատրաստ են սրբապղծություն կատարել, վայրահաչել նահատակված հերոսների մասին, հետմահու բռնադատել նրանց, զրպարտել և ամեն կերպ սեփական մեղքը հանիրավի բարդել մինչ օրս խոնարհաբար լռողների  վրա:

Ուզում եմ հարցին մոտենալ հեռվից: Բաքվի Զաբրաթ ավանում 2016 թվականի մայիս ամսին ավերել և թալանել էին ռուսական գերեզմանատունը: Կան փաստեր այն մասին, որ բաքվի բոլոր գերեզմանատներում գերեզմանների վաճառքով զբաղվող խմբեր կան, որոնք կենտրոնական թաղամասերում ավերում են հիմնականում քրիստոնյաների գերեզմանները, այդ տեղերը խոշոր գնով վաճառելու համար:

Բաքվի իշխանությունների որոշումով հայկական գերեզմանատան միջով ավտոմայրուղի անցկացնելու համար մոտ 50 մ լայնությամբ հողին են հավասարեցվել հայերի գերեզմանները: Սա որևէ հայի համար նորություն չէ այնքանով, որքանով որ հայտնի է, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում ադրբեջան և ադրբեջանցի անբարեհունչ   եզրույթները:

Ոչնչացված գերեզմանատան հետքերով մտովի գնացի ու հասա Թիֆլիս: Թիֆլիսի հին թաղամասերից մեկի՝ Հավլաբարի հյուսիս-արևելյան ծայրամասի տարածքում էր գտնվում քաղաքի հայկական ամենամեծ գերեզմանատունը՝ Խոջիվանքը: Հնաբնակ թիֆլիսահայերի՝ այդ յուրօրինակ տարեգիրների պատմածներով՝ դա մի մեծատարած թանգարան էր բաց երկնքի տակ: Ինձ այս մասին, իմ խնդրանքով պատմել էր դերասան Խորեն Աբրահամյանը: Այդտեղ էին հանգչում հայ նշանավոր շատ գործիչներ: Այստեղի անհամար գերեզմանաքարերի, նրանց վրայի մեծ ու փոքր դամբանագրերի, քանդակապատկերների, նախշերի միջոցով կարելի էր մեծաքանակ արժեքավոր տեղեկություններ ստանալ հին Թիֆլիսի, նրա հայ բնակիչների, տոհմերի, գերդաստանների, նրանց զբաղմունքների, համայնքային կյանքի տարբեր կողմերի մասին: Ըստ երևույթին հենց այս ամենը նկատի առնելով էր, որ իշխանությունների կամքով 1934 թվականից սկսած՝ թաղումները Խոջիվանքում դադարեցվեցին: Ոչ անհայտ Լավրենտի Բերիայի հրամանով նույն այդ տարվանից էլ սկսեցին բարբարոսաբար քանդել գերեզմանատունը: Թանգարանային արժեքներ ներկայացնող գերեզմանաքարերը սկսեցին օգտագործել քաղաքի տարբեր վայրերում կառուցվող հենապատերի, աստիճանների,  պարսպապատերի կառուցման համար:

Այսպես ոչնչացվեց քարեղեն մի ամբողջ հարուստ տարեգրություն: 1939 թվականին այն վերածվեց զբոսայգու, որին տրվեց Բարեկամություն անունը: Ինչպիսի՞ ծաղրուծանակ: Հայ բնակիչներին հաջողվեց փրկել հանգուցյալների մի փոքր մասի աճյունները՝ շիրմաքարերի հետ միասին: Այդ տարիներին շատ մեծ էր սարսափը, որպեսզի կարելի լիներ դիմել ավելի համարձակ քայլերի: Հայկական գերեզմանաքարերի հետագա ճակատագրի վերաբերյալ ականատեսները վկայում են հետաքրքիր փաստեր: Այսպես՝ զինվորական բժիշկ Ա. Բեգիջանյանն իր հուշերում գրում է, որ Լ. Բերիան իր տներից մեկը կառուցելիս (Մաչաբելի փող., թիվ 11) օգտագործեց իրենց տոհմական գերեզմանոցի սև մարմարյա քարերը՝ զուգարանի երեսպատման համար: Տեղյակ մարդիկ երկար տարիներ Ռուսթավելու պողոտայում գտնվող Վրաստանի խորհրդարանի շենքի (նախկինում՝ Մարքսիզմ-լենինիզմի հաստատության) պատերի շարվածքում մատնացույց էին անում Խոջիվանքից բերված շիրմաքարերը: Կուրի աջափնյակում գտնվող «Դեդաենա» (մայրենի լեզու) հուշահամալիր տանող աստիճանների եզրաքարերի վրա այսօր էլ կարդացվում են հայկական շիրմաքարերի մակագրությունները: Այս ամենը խոսում է այն մասին, որ գերեզմանների սրբապղծությունը յուրաքանչյուր հայի համար օտար երևույթ է, թեև հիշեցի Ֆրունզիկ Մկրտչյանի գերեզմանաքարի սրբապղծության դեպքը Երևանում:

Առաջին անգամը չէ, որ բախվում ենք նման վանդալիզմի, սակայն, երբեք չէի պատկերացնում, որ նման բան կարող էր տեղի ունենալ Հայաստանի սրտում՝ Երևանում, և այն էլ Եռաբլուր պանթեոնում, որտեղ հանգչում են նորօրյա պատմության այն հերոսները, որոնցից յուրաքանչյուրի անունը ոսկե տառերով է գրվել մեր հերոսամարտերի հուշամատյանում: Ինչպես երեւում է` այդ անմարդկային դաժանությանը վերջ չկա: Ոչ մի թալիբ, ոչ մի թուրք այս տիպի սրբապղծություն չի կատարի իր իսկ ժողովրդի հերոսների հանդեպ: Եվ դեռ խոսում ենք Նոր Ջուղայի գերեզմանաքարերի սրբապղծության մասին: Մի քանի օր առաջ էլ, այս հարթակում լռելու դադար չտվող ոմն ա.ա հերթական անգամ փորձում էր սահմանին զոհված զինվորի մահն օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար...
   Սպանվածը հանգիստ չէ իր գերեզմանի մեջ, հանգիստ չենք նաև մենք: Հանգիստ չենք կարող լինել, քանզի մարդ-վիշապն իր վայրենի գայթակղությունների շարունակությունը հասցրեց Եռաբլուր: Վիշապը ծնվում է այնտեղ, որտեղ նրա համար պարարտ հող է ստեղծված: Եվ մարդկային հարմարվողականությունը բնազդաբար հուշում է. «Վիշապից ազատվելու միակ միջոցը սեփական Վիշապ ունենալն է»: Ու ինչ հերոս էլ հայտնվի, իրականում չի կարող սպանել նրան, եթե մարդիկ չսպանեն իրենց մեջ բուն դրած Վիշապին:

 



 Արսեն Գրիգորյան

Տնտեսական աշխարհագրագետ

              

 

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10