Ճանապարհաշինարարական աշխատանքների փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով` ուռճացվել է նյութածախսը. հարուցվել է քրեական գործ

26.06.2018 15:00
1240

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գնումների գործընթացում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության շրջանակներում ուսումնասիրվել է 2017 թվականին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքների կատարման նպատակով հայտարարված գնման ընթացակարգը:

Ինչպես հայտնում է դատախազությունը՝ պարզվել է, որ տվյալ մրցույթին մասնակցել է մեկ տնտեսվարող սուբյեկտ եւ ճանաչվել հաղթող ընդհանուր 158,4 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ) առաջարկով: Իրականացված աշխատանքների նյութածախսի, ճարտարապետաշինարարական նախագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ աշխատանքներում օգտագործվել են այնպիսի նյութեր եւ ապրանքներ, որոնք զգալիորեն մեծացրել են կատարված աշխատանքների գինը: Մասնավորապես, գրեթե նույն ժամանակահատվածում արտաքին լուսավորության անցկացման շինարարական աշխատանքներ են իրականացվել նաեւ Մեղրի համայնքում, որտեղ օգտագործվող ապրանքների նյութածախսը եղել է բազմակի անգամներ ավելի ցածր:

Նշված պայմաններում հիմնավոր կասկածներ են առաջացել ինչպես Սյունիքի ՏՄՏ Մեղրու մաքսակետ տանող ճանապարհի արտաքին լուսավորության շինարարական աշխատանքներում օգտագործվող ապրանքների ցանկի որոշման եւ նախահաշվային գնի ուռճացման, այնպես էլ փաստացի կատարված աշխատանքներում նախահաշվին եւ տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանքների օգտագործման առումով: Ելնելով դրանից՝ գլխավոր դատախազությունը դիմել է ԿԱ պետական եկամուտների կոմիտեին՝ հնարավոր սեղմ ժամկետում ուսումնասիրելու նշված գնման նախահաշվի ձևավորման գործընթացը, ինչպես նաեւ փաստացի կատարված աշխատանքների, օգտագործված նյութերի համապատասխանությունը պայմանագրի պահանջներին:

ՊԵԿ ԻՀ ու ՎՎԻՎ հետաքննության բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ստացվել է «Մ... Շ...» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկը, համաձայն որի՝ ընկերության կողմից 2017թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին կատարվել է 22 775 800 դրամի չափով ավել նվազեցումներ: Դրա արդյունքում տարեկան շահութահարկից 4 555 200 դրամի չափով պակաս հարկ է վճարվել:

Նկատի ունենալով, որ «Մ... Շ...» ՍՊ ընկերությունն օրենքով նախատեսված հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու միջոցով խուսափել է պետական բյուջե 4 555 200 դրամի հարկ վճարելուց՝ ելնելով գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով  վարչությունում կայացած քննարկման արդյունքներից՝ ՊԵԿ ԻՀ ու ՎՎԻՎ հետաքննության բաժնում քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

hetq.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40