Ճանապարհեցին վաստակած հանգստի

06.10.2017 14:04
2296

Չորս տասնամյակով է չափվում Կապանի N2 երաժշտական դպրոցի լարային բաժնի ջութակի դասատու Ելենա Օհանյանի մանկավարժական գործունեությունն այդ կրթօջախում:


Հոկտեմբերի 4-ին դպրոցի կոլեկտիվը մեծարման երեկո էր կազմակերպել՝ մի անգամ եւս արժեւորելու նրա անցած քառամյա ուղին, նաեւ  վաստակած հանգստի ճանապարհելու: Կրթօջախի դահլիճում հավաքվել էին գործընկերները, նախկին սաները, նրա հետ երբեւէ աշխատած մարդիկ, հյուրեր:


«Տակավին 17 տարեկան էր, երբ 1971 թվականին ոտք դրեց Քաջարանի մանկական գեղարվեստի դպրոց: Այնուհետեւ 1977-ին տեղափոխվեց Կապանի N2 երաժշտական նորաստեղծ դպրոցը, որտեղ աշխատեց մինչեւ այս ուսումնական տարվա սկիզբը: Հոգու ջերմությունը փոխանցել է իր սաներին, իսկ գործընկերների հետ ունեցել ջերմ ու մարդկային հարաբերություններ: Նա իր մանկավարժական հմտությամբ կարողացել է թափանցել սաների ներաշխարհը, գտնել նրանց ունակությունները, լցնել նրանց կյանքը երաժշտական աշխարհի հրաշալիքներով ու գույներով: Միշտ եղել է պարտաճանաչ, աշխատել է անմնացորդ նվիրումով, մասնակցել է մի շարք փառատոնների եւ վերադարձել շնորհակալագրերով ու խրախուսանքներով», - այսպես ներկայացրեց երկարամյա մանկավարժին կրթօջախի տնօրեն Գայանե Հարությունյանը՝ ընդսմին նրան հանձնելով դրամական պարգեւ:


Բարեխիղճ աշխատանքի, մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար Ելենա Օհանյանը պարգեւատրվել է Կապանի քաղաքապետի շնորհակալագրով, որ նրան հանձնեց Կապանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Նառա Մելքումյանը: Սիրելի մանկավարժին երախտագիտություն հայտնեց նախկին սանը, այժմ Կապանի N3 մանկական երաժշտական դպրոցի դասատու Լիաննա Սողոմոնյանը, ով հանդես եկավ երաժշտական կատարմամբ: Իրենց գործընկերոջ մասին հուշեր պատմեցին, եւ նրա հետ փոխհարաբերությունների մասին հետաքրքրական դրվագներ ներկայացրին N2 մանկական երաժշտական դպրոցի հիմնադիր տնօրեն Լիաննա Հակոբյանը, կրթօջախը մոտ 20 տարի ղեկավարած Վարդան Քոչարյանը: Բարեմաղթանքի խոսքերն ընդմիջվում էին երաժշտական կատարումներով: Մանկավարժին ջերմ խոսքեր հղեցին տարբեր սերունդների նրա սաները: Ծաղիկների եւ ջերմ խոսքերի պակաս չկար:


Միջոցառման ավարտին Ելենա Օհանյանը երախտագիտություն հայտնեց գնահատանքի խոսքերի եւ բարի ցանկությունների համար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40