Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սյունիքի մարզում բախվել են Nissan XTrail-ն ու Opel Astra-ն. վերջիններս էլ բախվել են KamAZ-ին. կան վիրավորներ

23.02.2021 10:43
1724

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 20-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած  ավտովթարի փաստով։

Ժամը 14։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Դիդյանը իր վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գորիս ավտոճանապարհի 234 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և բախվել Գորիսի բնակիչ՝ 34-ամյա Սուրեն Ադունցի վարած Opel Astra մակնիշ ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև նշված ավտոմեքենաները  բախվել են Սիսիանի բնակիչ՝ 48-ամյա Վարուժան Աբգարյանի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենային ու հայտնվել ճանապարհի ձախակողմյան հատվածում։ Վթարի հետւանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Գևորգ Բագրատունյանը, Լոռու մարզի բնակիչ՝ 30-ամյա Դավիթ Ավետիսյանն ու Opel-ի վարորդ Ս. Ադունցը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

©shamshyan.com

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12