Վարչապետը վերահաստատել է՝ եթե ժողովուրդը ցանկանա իշխանափոխություն, ապա կանի դա

01.07.2024 14:59
678

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդավարության հայկական 3-րդ ֆորումում ունեցած ելույթի ընթացքում խոսելով բարեփոխումների և տարբեր ոլորտներում և ինստիտուտներում փոփոխությունների վերաբերյալ՝ կարծիք հայտնեց, որ եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն, ապա կանի: Ոչ ոք չի կարողանա դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար։

«Երբեմն մեզ թվում է, թե փոխելով այս կամ այն  օրենքը կամ որոշումը՝ կփոխենք իրականությունը, բայց դա բացարձակապես այդպես չէ, որովհետև շատ օրենքներ փոխված են, բայց իրականությունը փոխված չէ»,- նկատեց վարչապետն՝ ընդգծելով, որ փոփոխություն բերելու համար պետք է փոխել մտածողությունը, կամ այլ դիտանկյունից նայել, սթափ նայել:

Անդրադառնալով պետական համակարգի գործունեության տեմպերին՝ Փաշինյանը նշեց. 

«Մենք անընդհատ ասում ենք՝ պետական համակարգը դանդաղ է գործում, ինչը ճիշտ է: Պետք է ավելի արագ գործել, բայց, միևնույն է, մենք մի բան պետք է հասկանանք, որ ինչքան էլ արագ գործենք՝ ժամանակից արագ չենք կարող գործել: Եվ սա իմ ամենակարևոր եզրակացություններից մեկն է»,- ասել է վարչապետը:

Նրա կարծիքով՝ ամենամեծ ռեֆորմատորը ժամանակն է, հանրության բնականոն զարգացումը, միևնույն է, ամենամեծ ռեֆորմատորն է: Այլ բան է, որ կան ռեֆորմատորներ, որոնք այդ ժամանակն օգտագործում են ռեֆորմների օգտին, կամ՝ ընդդեմ ռեֆորմների: Կառավարությունները կարող են արգելակներ դնել, բայց եթե հանրության ներսում այդ փոփոխությունը հասունացած է, ապա այն տեղի կունենա, ոչ ոք չի կարող դիմադրել և դիմակայել դրան:

«Եթե ժողովուրդն ուզենա անել իշխանափոխություն՝ կանի: Ոչ ոք չի կարող դրա դեմն առնել, երբ դա դառնա հասունացած օրակարգ հանրության համար: Իմ գնահատականն է, որ մենք պետք է շատ ժամանակ ծախսենք ինստիտուտների, ինստիտուտների կայացման վրա: Կարող է տարօրինակ հնչել, բայց պետք է շատ ժամանակ ծախսենք մեր հանրությանը, ինքներս մեզ ճանաչելու վրա, որովհետև այսօր մեր հանրության և հանրային կյանքում կան շերտեր, որոնց մասին կա՛մ չգիտենք, կա՛մ չենք խոսում: Մենք պետք է առերեսվենք այդ շերտերին»,- նշեց Փաշինյանը։

Խոսելով նաև մարդու իրավունքների մասին՝ վարչապետը նշեց, որ երբեմն «խաչ ենք քաշում» մարդու վրա՝ ընդգծելով իրավունքը, այնինչ՝ իրավունքն առանց մարդու ոչինչ է։ 

Նա շեշտեց, որ իրավունքը պետք է դարձնել պատշաճ հարթակ, որը մարդուն ինքնարտահայտվելու հնարավորություն կտա, որով էլ մարդը հնարավորություն կունենա լիարժեք նպաստել հանրության զարգացմանը։

Վարչապետը շեշտեց նաև հանրության շրջանում կանանց դերի կարևորությունը՝ ընդգծելով, որ այդ պոտենցիալը պետք է կիրառվի

Նա համոզմունք հայտնեց, որ մարդու իրավունքների ընկալումը պետք է լինի համապարփակ։

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40