Մարդկանց մարզերում պահելու համար կտրուկ ու արմատական քայլեր պետք է արվեն

22.03.2019 16:09
1460

Մարզերում իրավիճակ փոխել է պետք, մարդկանց մարզերում պահելու համար կտրուկ ու արմատական քայլեր պետք է արվեն։ Այսպես շարունակվելու դեպքում Երևանում կառուցվող ցանկացած բազմաբնակարանի շահառուների մեծագույն մասը լինելու է հենց մարզի բնակիչը, ու 10 տարի հետո մարզերում բնակչության թիվը կարող է կրճատվել երկու անգամ: Հեղափոխությունից հետո հրապարակային առաջարկ եմ արել, որ ստեղծվի հիմնադրամ, ու տեսախցիկների ու արագաչափերի գումարներն ուղղվեն մարզերի զարգացմանը, քանզի արագ փողի այլ աղբյուր չեմ տեսել ու չեմ տեսնում նաև հիմա:

Պատկերացրեք՝ չեն կրճատվում երթևեկությունը վերահսկող սարքերն ու ստեղծվում է համակարգ, որ հունվար-փետրվարի փողն ուղղում ենք Ճամբարակին, մյուս երկու ամսվանը՝ Արթիկին, հետո՝ Սիսիանին և այսպես շարունակ: Ժողովուրդ ջան, հասկացեք, ոչ ստանդարտ քայլեր են պետք, որպեսզի միայն Երևանում ապրող երեխաները չունենան այգի գնալու, սպորտբազա-լողավազանից և այլ տարրական պայմաններից օգտվելու հնարավորություն, բոլորին պետք է ամեն ինչ հասանելի լինի: Պետությունն այս պահին փող չունի, որպեսզի համայնքներում նման ենթակառուցվածք ստեղծի, մնում է ոչ ստանդարտ քայլ անելու օրհասական պահանջ: Մարզերը փրկել է պետք, Ղափանը, Վանաձորն ու Գյումրին պետք է կամաց-կամաց այլընտրանք դառնան Երևանին: Չի կարող մայրաքաղաքի կանաչապատման բյուջեն ավելի մեծ լինի, քան Գյումրիի ընդհանուր բյուջեն է, էլ չեմ խոսում մյուս համայնքների մասին:

Տղերք, պետք է կտրուկ ու արագ քայլ, վաղը կարող է ուշ լինել ուղղակի։ Ներկա ու նախկին կառավարության ու ԱԺ անդամների մեծագույն մասը շատերիս նման շրջաններից են, նրանք պետք է, որ այդ ամենը լավ հասկանան։ Մայրաքաղաքում անտառը տնկելու փաստով ուրախանում եմ, բայց ավելի ուրախ եմ, երբ դրանից դուրս թեկուզ մեկ ծառ է տնկվում։

blognews.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40