Ճանապարհների, բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքներ Քաջարանում. սուբվենցիոն ծրագրեր՝ ԶՊՄԿ համաֆինանասվորմամբ

18.09.2023 15:01
899

«Ինչպես 2022թ․, այնպես էլ 2023-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է ներգրավված լինել Սյունիքի համայնքների՝ ինչպես տարբեր սոցիալական, այնպես էլ սուբվենցիոն ծրագրերում։ Քաջարան համայնքում 2023թ․ սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է իրականացնել ներհամայնքային ճանապարհների, ինչպես նաև բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքներ»,- այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ Գարեգին Գաբրիելյանը։

Գաբրելյանը, կարևորելով «ԶՊՄԿ» ՓԲԸ ներդրումը քաղաքի զարգացման և բարեկարգման գործում, նշեց, որ ներհամայնքային ճանապարհների հիմնանորգման համար հատկացված գումարի ընդհանուր չափը 1 մլրդ 68 միլիոն դրամ է, որից 402.5 միլիոն դրամը համաֆինանսավորել է ԶՊՄԿ-ն։ Կոմբինատը ֆինանսավորել է նաև բակերի և փողոցների հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսված 122,8 միլիոն դրամից 34,6 միլիոնը։ 

Radar Armenia-ն ստորև ներկայացնում է Քաջարան համայնքում 2023թ․ սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։

Նշենք, որ 2022թ․ Քաջարանի սուբվենցիոն ծրագրերի համար ԶՊՄԿ-ի հատկացրած գումարի չափը կազմել է ավելի քան 534 միլիոն դրամ։

Հայկ Մագոյան

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40