Չավուշօղլուն հայ գործընկերոջ հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

17.10.2022 18:52
1066

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, սակայն բանակցությունների կոնկրետ ժամկետ դեռ նշանակված չէ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք միշտ պատրաստ ենք այդպիսի հանդիպման, նման հանդիպում եղել է Անթալիայում Դիվանագիտական ֆորումի ժամանակ։ Մեզ համար խնդիրներ չկան, բայց ժամկետների մասին այս պահին հստակություն չկա»,- ասել է Չավուշօղլուն Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կապի մեջ են՝ հերթական հանդիպումը նորմալացման գործընթացի շրջանակներում անցկացնելու համար։

«Ինչպես արդեն ասել եմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետ այդ հանդիպումները կանցկացվեն կա՛մ Թուրքիայի, կա՛մ Հայաստանի տարածքում»,- ընդգծել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները երկու երկրների տարածքներում անցկացնել։

https://news.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40