Չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանաթուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը

13.03.2026 11:22
451

Միանշանա՛կ է, որ Ադրբեջանը, Թուրքիան և Իսրայելը առևտրական Դոնալդ Թրամփին վճարել են, որպեսզի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, «Զանգեզուրի միջանցք» ծրագրի փոխարեն, մեկնարկվի «Թրամփի ուղի» անվամբ ծրագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ. այն Թրամփի, ում նախագահության ժամանակ՝ 2020 թվականին, տեղի ունեցավ 44-օրյա պատերազմ, ով աչք փակեց Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի՝ հայկական Արցախը կործանելու և արցախահայության կյանքը դժոխքի վերածելու վրա, այն Թրամփի, ում հարկավոր են ոչ թե դաշնակիցներ, այլ իր համար անձնական բիզնես գործարքներ։

Միանշանա՛կ է, որ «Թրամփի ուղի»-ն առևտրական Դոնալդ Թրամփի համար ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ծրագիր է, այլ` անձնական երեք բիզնես գործարք՝ Իսրայելի, Ամերիկայի և Թուրքիայի (Ադրբեջանի) հետ․

Առաջին. Հաշվի առնելով, որ Թրամփի անձնական բիզնես գործընկեր Իսրայելը, որը սահման չունի Հայաստանի հարևան և բարեկամ Իրանի հետ, Ամերիկայի հետ միասին պատերազմ է մղում Իրանի դեմ՝ Թրամփը, ով ցանկանում է, որ այդ պատերազմում հաղթի Ամերիկան և Իսրայելը, Իսրայելի հետ, իր անձնական բիզնես գործարքի արդյունքում, «Թրամփի ուղի»-ն վերահսկող ամերիկյան մասնավոր ընկերության անվան տակ, Հայաստանի և Իրանի սահմանին (Հայաստանի տարածքում) կանգնեցնելու է Ամերիկայի և Իսրայելի զինված ուժերի զորախումբը՝ Հայաստանի տարածքից Ամերիկայի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմի համար (նաև՝ Հայաստանին ներգրավելով Իրանի դեմ մղվող այդ պատերազմի մեջ),

Երկրորդ. Թրամփն, իր ազգանունը կրող «Թրամփի ուղի» ծրագրի անվան տակ, գալիս է Հայաստան, այդ թվում՝ Սյունիք՝ Իրանի համար, որպեսզի Իրանում իրականացնի իշխանափոխություն և իր ու Ամերիկայի համար զավթի Իրանի բնական պաշարներն, ու հատկապես նավթն ու գազը, ասել է թե՝ բացարձակ իշխանություն ունենա Պարսից ծոցի պետությունների նկատմամբ՝ արդյունքում ծնկի բերելով և՛ այդ պետություններին, և՛ Ամերիկայի մրցակիցներ Ռուսաստանին ու Չինաստանին,

Երրորդ. «Թրամփի ուղի»-ն «Մեծ Թուրան» թուրքական ծրագիրն է՝ անվանումը ժամանակավորապես փոխված, և, Թրամփը, նախապես պայմանավորված լինելով Էրդողանի հետ, առաջիկա տարիների ընթացքում, իր անձնական այդ ամբողջ բիզնես ծրագիր - գործարքը կվաճառի Էրդողանին, իսկ Էրդողանն էլ, կյանքի կոչելով «Մեծ Թուրան» թուրքական ծրագիրը («Մեծ Թուրան» թուրքական ծրագիրը ուղղակի սպառնալիք է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հայաստանի բարեկամներ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի համար), ոչ միայն կդառնա 21-րդ դարի թյուրքախոս ազգերի հայրը, այլ նաև կիրականացնի մեր թվարկության 1299 թվականին Թուրքիան ստեղծած Օսմանի երազանքը՝ Հայաստանի կործանումը։

Բայց մի՞թե Հայ ժողովուրդը, ստամոքսը կուշտ պահելու համար, կկործանի իր Հայրենիքը. ես չեմ հավատում:

Եվ, ուրեմն, միանգամից պետք է չեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը:

Միանշանա՛կ է, որ թշնամուն երբևէ չհանձնված անպարտելի Սյունիքի տարածքում երբեք իրականություն չի դառնա «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը, այլապես Սյունիքի տարածքը կդառնա ինչպես Ամերիկայի, այնպես էլ Իսրայելի, Թուրքիայի և Ադրբեջանի վարձկանների գերեզմանը։

Խաչիկ Ասրյան

«Հայոց արծիվներ. միասնական Հայաստան» կուսակցության նախագահ,

«Հայոց արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հրամանատար,

44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08