Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ)

18.05.2026 20:17
400

Այսօր Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանի դուստր՝ փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ պոլիկլինիկայում իր մայրիկին առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել։

Նա նշում է, որ մայրը  երեք տասնամյակից ավելի փորձով բժիշկ է, իր ձեռքով լույս աշխարհ են եկել հազարավոր երեխաներ. «Շուրջ 20 տարի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պոլիկլինիկայում իր հսկողության ներքո գտնվող որևէ հղի որևէ բժշկական սխալի արդյունքում չի տուժել»։ 

«Բնականաբար, այս իրադրությունն անհետևանք չի մնացել, ունեցել է իր արձագանքը։ Ես չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել։ Ես չեմ ուզում թիրախավորել կամ քննարկման առարկա դարձնել, թե ում միջոցով և այլն։ Ամեն ինչ իր պատասխանը կստանա, երբ որ ունենա իրավական հստակ ձևակերպում։

Բնականաբար, պետք է ասենք, որ այս իշխանության օրոք առաջին անգամ չէ, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ ենթարկվում են համապատասխան ճնշումների, ակնարկների, կարգապահական տույժերի»,- ասում է Տաթև Սողոյանը։ 

tert.am

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01