Չեմ կարծում, որ ՀՀ զինված ուժերն աջակցության կարիք ունեն. Բալայանը ՀԱՊԿ զորամիավորումներ տեղակայելու տեսակետի մասին

02.07.2018 14:50
1195

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի դեսպաններն ու դիվանագետները օպերատիվ կերպով ՀՀ սահմանի ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին օպերատիվ կերպով տեղեկացրել են գործընկեր կառույցներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նկատեց, որ ոչ միայն ՀՀ սահմանին, այլև Արցախի հետ շփման գծում տեղի ունեցողն ուղղակիորեն սպառնում է Հայաստանի անվտանգությանը: «Մեր դեսպաններն ու դիվանագետները քաջ գիտակցում են, որ իրենց աշխատասենյակների ու շփման գծի միջև սահմանը շատ քիչ է, այս ամենի կրողը մենք ենք: Մենք այդ մասին պետք է ներկայացնենք և ներկայացնում ենք արտաքին աշխարհում մեր գործընկերներին, որոնք բավականին ակտիվ տեղյակ են պահվել՝ անկախ աշխատանքային օր լինել-չլինելու հանգամանքից»,-ասաց Տիգրան Բալայանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են վերաբերում այն տեսակետին, որ Ադրբեջանի հետ ՀՀ սահմանին տեղակայվեն նաև ՀԱՊԿ զորամիավորումներ, որպեսզի վերջիններս, որպես գործընկեր կառույց, իրենց մաշկի վրա զգան Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքները, Տիգրան Բալայանն ասաց. «Չեմ կարծում, որ ՀՀ զինված ուժերն աջակցության կարիք ունեն նախիջևանյան հատվածում լիակատար վերահսկողություն պահպանելու հարցում: Մեր սահմանների հսկողության հանձնառությունը դրված է ՀՀ ԶՈՒ-ի վրա, և, ինչպես ցույց տվեցին վերջին երկու օրերի զարգացումները, մենք վստահությամբ և արդյունավետ կերպով իրականացնում ենք դա»:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 1-ին տեղեկացրել էր, որ նախորդ օրն ու այդ օրն առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան հայկական կողմը պատասխան կրակ է բացել և հակառակորդին թույլ չի տվել կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը:

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34