Չենք պատրաստվում ներխուժել Հայաստան․ Ալիևի ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի ծրագրերից

12.11.2023 18:03
745

Ադրբեջանը չի պատրաստվում ներխուժել Հայաստան։ Այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը՝ իտալական In Terris-ին տված հարցազրույցում:

Ամիրբեկովը նշել է, թե Ադրբեջանի՝ տարածքային նկրտումները իբր միտումնավոր տարածվում են Հայաստանի կողմից։ Ալիևի ներկայացուցիչը խոսել է «Զանգեզուրի միջանցքից»․ «Սա տրանսպորտային կապ կապահովի Ադրբեջանի և նրա անկլավ Նախիջևանի միջև։ Ըստ էության, ոչ միայն կապող օղակ է Ադրբեջանի և Հայաստանի կամ տարածաշրջանի երկրների միջև, միևնույն ժամանակ, ավելի լայն իմաստով, կարող է այլընտրանքային ճանապարհ դառնալ՝ միացնելով Ասիան Եվրոպայի հետ»:

Նրա խոսքով՝ եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարելի է օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են երթևեկությունը, ճանապարհը, խաչմերուկը․ 

«Եթե Հայաստանը չկատարի այդ հարցով իր ստանձնած պարտավորությունները, մենք, ըստ էության, ունենք այլընտրանքային տարբերակ։ Իրանի տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու նախագիծը կիրականացվի սեղմ ժամկետներում: Իսկ Հայաստանը կմնա տարածաշրջանային փակուղու իր դիրքում, և դա կլինի հենց հայերի ընտրությունը»։ 

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40