Կաթողիկոս Գեւորգ Ե Տփղիսեցու կարգադրությամբ այդ օրերին Արարատյան երկրի բոլոր վանքերի ու եկեղեցիների զանգերը համազգային տագնապ հայտարարեցին

24.05.2018 16:59
1785

Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը, որ բովանդակ հայության բախտի տնօրենն էր փաստորեն, արդեն հաշտվել էր անձնատվական այս որոշման հետ, հույսը դրել էր թուրք կառավարողների ողորմածության վրա եւ սպասում էր ազգի օրհասին:

Սակայն բարեբախտություն էր, որ այս պայմաններում, ինքնազինաթափման ու հոգեմաշ խուճապի այս մթնոլորտում, կային մարդիկ,  որոնք հավատում էին հրաշքին։

Պահպանվել են ճակատագրական այն օրերի վավերագրերը։ Գրավոր աղբյուրները, հիշատակարաններն ու ականատեսների վկայությունները ներկայացնում են համազգային ողբերգությամբ մակարդված այն մթնոլորտը, որի մեջ վեհորեն բարձրանում են հերոսները։

Երեւանյան ռազմաճակատի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը, Հայոց սպարապետ Նազարբեկյանի ու Թիֆլիսի ազգային խորհրդի հանձնարարությամբ, էջմիածնում ներկայացել էր Ամենայն հայոց կաթողիկոսին եւ առաջարկում էր ապահովության համար հեռանալ Մայր աթոռից։ Ապահովության համար, որովհետեւ որոշված էր Երեւանն ու էջմիածինը հանձնել թուրքերին եւ հաշտություն կնքել, հակառակ դեպքում՝ ապավինել Կոտայքի ու Սեւանի բարձունքներին եւ պաշտպանվել վերջին ուժերով։

Եվ այն ժամանակ ծերունազարդ կաթողիկոս Գեւորգ Ե Տփղիսեցին ընդվզեց այդ անհեռատես ու անհեռանկար որոշման   դեմ,   կարգադրեց   Արարատյան   երկրի  բոլոր   վանքերի   ու եկեղեցիների   զանգերից   համազգային   տագնապ   ազդարարել։ Նա   Մայր   տաճարի   բեմից այսպես   խոսեց   ժողովրդի   հետ. 

- Ա՜զգ հայոց, թուրքը` մեր բանական հոտի դարավոր թշնամին, նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս Է Արարատյան երկրի վրա։ Թուրքը կոտորած ու ավեր փռելով գալիս Է, եւ մեր զորապետներն Էլ ուրիշ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղելը։ Նրանք Ամենայն հայոց կաթողիկոսին առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր աթոռ Էջմիածինը, մեր սրբարանները, հայ ժողովուրդը, հայրենի երկրի վերջին կտորը։ Առաջարկում են լքել այս բոլորը եւ սեփական կյանքը փրկել Բյուրականում կամ ուրիշ անմատչելի որեւէ լեռնածերպի վրա։ Ո՛չ եւ ո՛չ, հազա՜ր անգամ ոչ։ Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդված Մայր աթոռը։ Ես չեմ հեռանա հայոց առաքելական եկեղեցու օջախից։ Եթե հայոց զինվորությունն ու ինքը՝ հայ ժողովուրդը, չեն կարողանա թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չեն լինի փրկելու մեր սրբությունները, ապա թող ես նահատակվեմ հենց այստե՛ղ, շեմի վրա՛ Մայր աթոռի, որի գահակալի պատիվն ունեմ մեր սուրբ նախնիների արդար բարեխոսությամբ  եւ  Աստծո  ողորմածությամբ։

Դահլիճում գոհունակության տնքոցը հորձանք տվեց, ժայթքեց դուրս, որպեսզի տարածվի տաճարի բակում ծփացող բազմության վրա եւ այնտեղից էլ հորդա Վաղարշապատի փողոցները, գնա ավելի հեռու, սփռվի կուչ եկած Հայաստանում ու նրա սահմաններից դուրս։ 

- Թուրքը չի կշտացել մեր ժողովրդի արեւմտյան կեսով, հիմա էլ այս մի կեսի վրա է եկել անհագուրդ ու մոլեգնած, -  իր խոսքն այսպես շարունակեց Ամենայն հայոց հայրապետը։  Եվ եթե այստեղ էլ հաղթեց, դա կլինի ստույգ վերջը մեր ազգային գոյության։ Մի՞թե մենք չպիտի կարողանանք պահպանել մեր օջախի կրակը, մեր հավատի ջահը, մեր ազգային գոյի հիմքերը։ Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ եւ ոչ թե ողորմելի զեռունի պես ոսոխի առաջ սողալով։ Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջության օրինակներով, ներկված են նահատակների   արյամբ։   Դրանով  չի   սպառվել   մեր   արյունը,   եւ  չի կորսվել քաջությունը մեր շարքերից։  Դարեր շարունակ հայոց ազգն այսպես է ապրել՝ իր ինքնության համար պայքարելով, իր վաղվա համար այսօր մեռնելով։ Եվ որովհետեւ ով գաղափարի հետ է մեռնում, մեռնում է որպես հատիկը ցորյանի, ապա հատիկի մահով նոր կյանքեր են ծնվում վաղ թե անագան։ Դրա համար է, որ զանգվածային մահերով ու կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չի ունեցել եւ երբեք էլ չպետք է ունենա վերջին վերջակետ։ Ուրեմն էլ ինչո՞ւ դավենք ապրելու եւ գոյատեւելու մեր ազգային կերպին։ Ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որ գալիս է անդրարաքսյան իր թեթեւ հաջողություններով հղփացած եւ մեր արյան վերջին կաթիլին  ծարավի… 

- Պատր՜ա՛ստ ենք ելնելու, վեհափա՜ռ տեր,  - գոչեցին դահլիճի  տարբեր կողմերից։

Եվ այս ահեղագոչ ձայնե՞րն էին՝ միացան, թե՞ դահլիճը միաձայն, միահամուռ պայթեց. - Պատրա՜ստ  ենք։

Կաթողիկոսը դրան էլ սպասում էր. շունչ առավ մի պահ եւ, հայացքը ծփացող ամբոխի վրա, աջով ադամանդազարդ լանջախաչը բռնած, երանությամբ շարունակեց. 

- Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն։ Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները։ Ես համոզված եմ նաեւ, որ ազգն իմ հայոց՝ անարգ թշնամուն դեռեւս չի ասել իր վերջին խոսքը։ Եվ խոսքն այդ պետք է լինի հաղթական… 

- Պետք է լինի հաղթակա՜ն… հաղթակա՜ն, - արձագանքեց դահլիճը։ Եվ արձագանքն այդ թնդաց Մայր տաճարի կամարների տակ, ելավ նրա դռներով ու լուսամուտներով, տարածվեց-լցվեց  Արարատյան աշխարհը։

ԲԱԳՐԱՏ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆ

«Զրուցարան» էջ  605607

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14