Չի հաջողվել հասնել երազանքին, որ ՀՀ-ում արդարադատությունը նշանակի արդարություն․ Փաշինյան

15.04.2025 14:51
630

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր կառավարությանը չի հաջողվել հասնել երազանքի այն կետին, որ Հայաստանում արդարադատությունը նշանակի արդարություն։ Փաշինյանն այսօր այս մասին հայտարարել է Ազգային ժողովում՝ Կառավարության 2021-2026-ի ծրագրի, 2024-ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ։

Այս խոստովանությունից հետո կանխատեսելով քննադատությունները՝ թե իր կառավարությունը բաց է թողել դատավորների վեթթինգի հնարավորությունը, Փաշինյանը շտապեց արդարանալ։

«Այս քննադատությունը տեղին չէ։ Հեղափոխության ժամանակ մենք պարտավորվել ենք, որ բոլոր պաշտոնյաները պետք է նոր Հայաստանում դրսևորվելու, իրենց ուժերը ներդնելու շանս ունենան, և հավատարիմ ենք մնացել այդ խոստմանը։ Հայաստանում գործող դատավորների կազմը մոտ 60 տոկոսով նշանակվել է 2018-ից հետո»,- ասել է վարչապետը։

Փաշինյանի համոզմաբ՝ դատական համակարգի խնդիրները հիմնականում կապված են այն իրավաբանական մենթալիտետի և կրթության հետ, որ երկար տարիներ հաստատվել են Հայաստանում։

«Այդ մենթալիտետի համաձայն՝ արդարադատությունը միշտ չէ, որ արդարություն է, այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը ոչ միշտ, բայց երբեմն կարող է նմանվել «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» հին ժողովրդական առածին, և անհեթեթ ձգվող դատավարությունները սրա ամենավառ օրինակն են։ Այդ մենթալիտետի համաձայն արդարադատությունը կարող է հասանելի լինել միայն փոքրիկ էլիտար խմբակի»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը համարում է, որ ամո՞թ չէ յոթ տարի վարչապետի պաշտոնը զբացղեցրած մարդու կողմից նման խոստովանություն անելը։ Ասում է, որ կամաչեր նման խոստովանությունից, եթե «առավելագույնն արած չլիներ նման վիճակ չունենալու համար»։ Ըստ նրա, այդ քայլերից են՝ դատարանների շրջափակը, դատաիրավական համակարգերում աշխատավարձերի բարձրացումը, կադրային փոփոխությունները։

«Բայց նշանակում է, որ իմ ասածն արդյոք արձանագրու՞մ է, որ Հայաստանում չի եղել, չկա ու չի լինելու արդարություն, ո՛չ։ Իմ ասածը նշանակում է, որ առկա իրավիճակի հետ համակերպվելուց հրաժարվում ենք և հրաժարվելու ենք։ Արդար դատական համակարգ ունենալու նպատակը պետք է իրագործվի միանշանակ և աներկբա։ Սրա համար պետք է հասկանալ, ախտորոշել և լուծել խնդիրները և այս ճանապարհին լինել սկզբունքային և հետևողական»,- ասել է Փաշինյանը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22