«Չի կարելի դադարել սովորել, երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, շարունակեք ինքնակրթվել»․ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյան

24.07.2025 16:35
574

Պոլիտեխնիկի 92-րդ սերնդի շրջանավարտների ավարտական երեկոյին հատուկ մոտիվացիոն ելույթով հանդես եկավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն, պոլիտեխնիկի շրջանավարտ Արմեն Ստեփանյանը։ Նա ոչ միայն հաջողակ ղեկավար է երկրի ամենախոշոր արդյունաբերական կառույցներից մեկում, այլ նաեւ պոլիտեխնիկյան համայնքի շրջանավարտ, որը հավատարիմ է իր կրթական արմատներին։

«Այսօրվանից այնպիսի հիմք է դրված, որը ձեր ապագա կյանքի ու կարիերայի, ինչո՞ւ ոչ, նաեւ ձեր անձնական կյանքի համար կարեւոր է։ Ուզում եմ շնորհավորել նաեւ մեզ՝ շրջանավարտներիս, որովհետեւ այսօր մեր համայնքը հարստացավ, եւս 935 հոգի համալրեց մեր բանակը»,- ասաց նա։

Արմեն Ստեփանյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունն այսօր ՀՀ-ում շարժիչ ուժ է։ Եվ հենց այս բուհն է որակյալ կադրերով ապահովում ոլորտը։ «Կա կարծրատիպային մտածելակերպ, թե Պոլիտեխնիկում, բացի տեղեկատվական տեխնոլոգիաներից, մնացած բոլոր մասնագիտությունները ոչ պոպուլյար եւ ոչ մոդայիկ են, օրինակ, քիմիա, լեռնային գործ։ Բայց ես ուզում եմ վստահեցնել, որ հենց այդտեղ է, որ որակյալ կադրերի մեծ պահանջարկ կա։ Իմ անձնական փորձով կարող եմ ասել՝ եթե կայանում ես այդ ոլորտում, ապա արտասահմանում էլ ձեզ վրա կարող են ուշադրություն դարձնել։ Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատում են մեր սիրելի բուհի 600-ից ավելի շրջանավարտներ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ առաջին հայացքից ոչ մոդայիկ համարվող մասնագիտություններն իսկապես այսօրվա աշխարհում ունեն մեծ պահանջարկ։ Ես ինքս քիմիական ֆակուլտետի շրջանավարտ եմ»,- նշեց նա։

Արմեն Ստեփանյանը Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներին հետեւյալ խորհուրդը տվեց․ «Չի կարելի դադարել սովորել, անընդհատ պետք է ինքնակրթվել։ Եվ ամենակարեւորը՝ երբ հասնում եք ձեր կարիերայի թվացյալ բարձունքին, դա հենց ամենակարեւոր պահն է, երբ անընդհատ պետք է շարունակել ինքնակրթվել։ Չդավաճանեք այն արժեքները, որոնք այս պատերը մեզ տալիս են։ Սա այն բուհն է, որը մեզ միավորում է որոշակի արժեքներով, այստեղ մի մեծ արժեքային համակարգ է ձեւավորվում, որն ամբողջ կյանքում ձեզ հետապնդում է։ Եվ հիշեք մի կարեւոր բան, որ անփոխարինելի մարդ չկա, դա շատ կարեւոր է։ Մենք բոլորս անհամբեր սպասում ենք՝ ձեզ տեսնել այլ կարգավիճակում՝ մեր գործընկերների կարգավիճակում, ինչու չէ, ապագայում մենք ուզում ենք ձեզ տեսնել որպես մեր ղեկավարներ»,- ասաց Ստեփանյանը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40