Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև

17.04.2024 17:32
736

Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Հիմք ընդունելով 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը՝ երկու երկրի բարձրագույն ղեկավարությունները որոշում են կայացրել «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Tert.am) ժամանակավորապես տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների՝ «մեր երկրի տարածքից» (չակերտները՝ Tert.am) վաղաժամկետ դուրսբերման մասին։ Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։

Նշենք, որ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն այսօր  հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից:

Նախօրեին տեղեկությունը հաղորդել էին ադրբեջանական պետական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից։ Եվ, որ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության տակ։ Ըստ լրատվամիջոցների՝ դրանով սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերման գործընթացն օկուպացված Արցախից։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34