Չի փոխվելու այն քաղաքացու կյանքը, որը պառկել է բազմոցին և սպասում է, որ մի բան կփոխվի. Վարչապետ (Տեսանյութ)

15.01.2019 12:10
1074

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «Զրույց քաղաքացու հետ» ուղիղ եթերի ժամանակ անդրադաձավ տնտեսության մեջ խոստացված թռիչքային փոփոխությանը։

«Ինչ վերաբերում է հարցին, թե, ի վերջո, տնտեսության մեջ թռիչքային փոփոխություն ե՞րբ է լինելու, երբ արձանագրենք տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և անշրջելիությունը և տնտեսության մեջ կիրառենք նույն բանաձևը, որ բանաձևը կիրառել ենք քաղաքական փոփոխությունների ընթացքում։

Հետագա փոփոխությունը աշխատանքով պետք է տեղի ունենա, և կառավարության խնդիրն է խրախուսել աշխատանքը։ Չի կարող լինել այնպիսի ռեժիմ, երբ որևէ մեկը, տանը բազմոցին պառկած, սպասում է, թե երբ է կառավարությունը փոխելու իր կյանքը։ Այդ մարդու կյանքը չի փոխվելու երբևէ և ընդհանրապես։ Հիմա մենք քաղաքական հեղափոխությունից քայլելով գնում ենք դեպի տնտեսական հեղափոխություն։ Եթե քաղաքացիները մեզ հետ կքայլեն, այդ հեղափոխությունը կլինի։ Երբ երկրի վարչապետի պաշտոնակատարը մտնում է խանութ՝ մի շիշ կոնյակ առնելու, և այդ խանութի աշխատողը ՀԴՄ կտրոն չի խփում, նշանակում է, որ երկրում իսկապես բան չի փոխվել, այդ մարդու կյանքում բան չի փոխվել և չի փոխվելու։

Մարդկանց թվում է, թե եթե հեղափոխություն է եղել, իրենք նախկինում հարկ չեն վճարել, հարկային տեսուչին փող են տվել, հիմա էլ հարկային տեսուչին փող չեն տալու և ամեն ինչ լավ է լինելու։ Չի լինելու այնպես, որ մարդիկ հարկ չվճարեն և կառավարությունից պահանջեն լավ ճանապարհ։ Մենք ասում ենք հետևյալը՝ ժողովուրդ ջան, մենք չենք լափում ձեր վճարած հարկերը, բայց դուք պետք է վճարեք հարկերը», - հայտարարեց վարչապետը։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22