Անսփոփելի ցավով գրված խոսք

22.01.2018 10:09
2155

Համոզված եմ, որ Լենա Հովսեփյանի մահվան լուրը, որպես անհավատալի եղելություն, նրա հետ երբեւիցե առնչված բոլոր մարդկանց հոգիները պարուրել է անսփոփելի կսկիծով...

Չգիտեմ՝ նախախնամությա՞ն, թե՞ հանգամանքների բերումով, Լենա Հովսեփյանին տարիներ առաջ ճակատագիրն ուղղորդել էր դեպի լրագրողի մասնագիտություն: Ու նա այդ խաչը կրեց արժանապատվորեն. իր կյանքի ոչ մի հատվածում չկորցրեց մարդկային իրատեսությունն ու ողջախոհությունը եւ երբեք տուրք չտվեց այդ մասնագիտության մակերեսային ընկալմանը:Իր էության այդ սկզբունքային որակների շնորհիվ, թե՛ խորհրդային, թե՛ անկախ Հայաստանի լրատվական դաշտում, հասարակական մտահոգություններով շաղախված նրա անշփոթելի, լուսաշող գրիչը միշտ էլ ճանաչելի եղավ:

Պատվախնդրորեն կատարելով լրագրողի պատասխանատու իր աշխատանքը, որն ինքնին ենթադրում էր հանրային կյանքում ընդգրկված լինելու ծանրաբեռնվածություն, նա տոհմիկ հայուհու իր նվիրական խառնվածքի շնորհիվ հասցրեց նաեւ ձեռք մեկնել նեղության մեջ հայտնված հարազատին, բարեկամին, ընկերոջը, հարեւանին, ծանոթին եւ անծանոթին անգամ:Նա կարողացավ իր ծնողների ծերության օրերը լիարժեքորեն մխիթարող, սրտացավ ու ձեռնհաս դուստր լինել, կարողացավ իր զավակների ու թոռնիկների համար քնքշասիրտ մայր ու գորովանքով լի տատիկ լինել:

Նա կարողացավ լինել նաեւ՝ ավանդասեր ու լրջաբարո ամուսնու սարկազմով լի այրական սրամտություններին զավեշտալի կատակներով դիմակայող, ընտանեկան հարկը խնդությամբ ողողող, հայկական օջախի օրինակելի ու սիրելի կին...

Այս ամենին զուգահեռ նա կարողացավ «ծառայել» գրող լինելու իր առաքելությանը. ստեղծեց անկրկնելի գեղարվեստական գործեր՝ արարելով իր գրական ինքնատիպ աշխարհը...

Այդ աշխարհի մշտարթուն լուսարարը, որի ցոլքերի տակ արժեւորվեց իրականությունը՝ մաքրամաքուր, սիրով լեցուն, նրբազգաց Լենա-աղջնակի անաղարտ հոգին եղավ, որին Լենա Հովսեփյանը կարողացավ ողջ կյանքում «անվթար» պահել...

Նա ոգու կորով ունեցող այն ընտրյալներից էր, ովքեր ի զորու են լինում հոգեւորն արժեհամակարգ դարձրած, ազնվությունը, բարությունն ու մարդկայինն ամբողջ կյանքում կեցության վերածած ապրել...

Նա, շատ շատերի նման՝ հանուն փափկակյաց կյանքի՝ դեմքն ու նկարագիրը կորցրած, իր օրերին չկցվեց, այլ իր ներաշխարհում կարողացավ կրել գթասիրությամբ ու բարոյական չափորոշիչներով համակարգված մարդկային հավերժական ժամանակը...

Հ.Գ. Ներիր ինձ, սիրելի՛ Լենա, որ չհասցրեցի քո մասին գրավոր խոսք ասել կենդանությանդ ժամանակ... Որտեղի՞ց իմանայի, որ այդքան վաղ ես հրաժեշտ տալու կյանքին...

18-19.01.2018թ.

ՏԻԳՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34