Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը կամ իրականության հետ առերեսվելու ժամանակը

26.09.2017 15:33
1765

Գորիսի նախկին իշխանապետ, հանրային գործիչ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը «Նոյյան Տապան» լրատվական գործակալության սրահում, կարելի է ասել, սեպտեմբերի 25-ի ամենաուշագրավ իրադարձությունն էր հանրապետության ինֆորմացիոն դաշտում:


Մամուլի ասուլիսի բազմաթիվ դրվագներ, ասուլիսի ընթացքում հնչած շատ մտքեր ու դիտարկումներ առանձին լուսաբանման արժանի են, բայց ամեն ինչ առայժմ ընթերցողի հայեցողությանն ենք թողնում:


Ասուլիսին հաջորդեցին բուռն քննարկումներ, որ սպասելի էր: Սակայն եղան նաեւ հիստերիկ ու ջղաձիգ շարժումներ, հայհոյախոսություններ, որոնք գերազանցապես օրվա բանախոսի անցած ճանապարհի ինչ-ինչ դրվագներ քննարկելու միտում ունեին, եւ ոչ մի խոսք ասուլիսում բարձրացված օրախնդիր հարցերի մասին:


Մի քանի նկատառում՝ այդ առիթով:


Նախ՝ վերջին շրջանում մեզանում առաջին անգամ սյունիքյան մտահոգություններն այդքան խորությամբ եւ հարցերի նման ընդգրկումով ներկայացվեցին մայրաքաղաքային լսարանին:


Իմիջիայլոց, այդ կարգի ասուլիսները, նաեւ ուրիշների մասնակցությամբ կամ այլ ձեւաչափով, պետք է շարունակել, քանի որ նման քննարկումները, ի վերջո, հանուն Սյունիքի են եւ հանուն Հայաստանի Հանրապետության:


Վերջին շրջանում մեզանում ֆեյսբուքյան այնքա՜ն կեղծ էջեր հորինվեցին, այնքա՜ն անստորագիր կամ կեղծ ստորագրությամբ նյութեր տարածվեցին… Եվ ոչ ոք չդատապարտեց այդ ծպտյալների անբարո վարքը: Բայց երբ հայտնվեց մեկն ու բացեիբաց, բոլորիս աչքին նայելով, իր մտահոգություններն արտահայտեց, նրան կառափնարան քշելու կոչեր հնչեցին…


Սամվել Հարությունյանը մտահոգ գորիսեցի է, սյունեցի է, հանրապետության քաղաքացի է եւ ընդամենը փորձել է իր մտահոգությունների մասին բարձրաձայնել՝ մարդկանց աչքերին ուղիղ նայելով:


Անշուշտ, կարելի է եւ հերքել նրա ասածը, կարելի է չհամաձայնել, բանավիճել, առարկել, բայց հայհոյել ու խարազանել՝ ոչ մի դեպքում. այդպես ենք կարծում: Ընդ որում՝ որքան շատ են հայհոյում, այնքան բարձրանում է ասվածի հավաստիության աստիճանը:


Ողջամիտ կլիներ, եթե Սյունիքի մարզի հիմնախնդիրներով իրականում մտահոգ մարդիկ քննարկում կազմակերպեին բարձրացված հարցերի շուրջ եւ մերժելի իրողությունները, երեւույթները վերացնելուն միտված քայլեր մատնանշեին: Իսկ ովքեր ասուլիսում կոնկրետ եւ հասցեական քննադատության թիրախ են դարձել, ապա պարտավոր են արձագանքել ասվածին. ընթերցողը սպասում է դրան:


Սամվել Հարությունյանն այն անձնավորությունն է, ով կարող է եւ պատասխաններ տալ բոլոր այն դեպքերում, եթե իր խոսքում ինչ-որ անձանց հանդեպ տեղ գտած լինեն վիրավորանք կամ զրպարտություն պարունակող արտահայտություններ:


Մի խոսքով՝ ասուլիսի նյութերին վերաբերվենք հանդարտ, սթափ, հանդուրժումով:


Իհարկե, Սամվել Հարությունյանն էլ սխալական ու մեղավոր է, բայց ոչ ավել, քան մեզանից յուրաքանչյուրը: Եվ նրան առավել մեղավորի կարգավիճակ տալն առնվազն բարոյական չէ:


Հարկ ենք համարում հիշեցնել՝ Հայաստանն ու հայոց պետությունն ամենքինս են, մեր նախագահն ու ազգային բանակն էլ ամենքինս են… Եվ թող ոչ մեկը չփորձի սեփականաշնորհել բացարձակ եւ անսակարկելի այդ արժեքներն ու պետական-ազգային իրողությունները, թող ոչ մեկը չստանձնի երկրին առավել նվիրված լինելու արհեստական դերակատարումը եւ այդ դիրքերից սեփական կարծիք հայտնողներին չանվանարկի:


Ուրեմն՝ հարգենք միմյանց եւ լսենք մեկմեկու, հարգենք յուրաքանչյուրի տեսակետը… Եվ այդպես գնանք դեպի նոյեմբերի 5-ի ընտրություն, մանավանդ որ հայտնի չէ վերջնակապես, թե ովքեր են լինելու Գորիս համայնքի ղեկավարի թեկնածուները եւ ում է նախընտրելու Գորիսը:


Իսկ որոշողը միայն ու միայն ընտրողն է լինելու. գոնե այս պահին գորիսյան ընտրությունն աղավաղելու տարբերակ չենք տեսնում:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34