Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել

17.08.2018 10:46
1232

Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Սինիները նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:

«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարածված էին Չինաստանի շուկաներում, հայկական առևտրային նավերն էլ հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներին: Մեր հրատարակչական աշխատանքը հասել է Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրների մեծ մասիին, Հայաստանն էլ մի կարևոր կայարան է»,- նշեց Սինգմեյը:   

Հանրային կապերի ղեկավարի խոսքով` իրենց հատկապես հետաքրքրել է Հայաստանի կառավարության վարած բաց քաղաքականությունն ու ենթակառուցվածքների զարգացման ներուժը, որոնք կարող են գրավիչ լինել չինացի ներդրողների համար:

«Հայաստանի կառավարությունը բաց դռների քաղաքականություն է վարում` ներդրումներ կատարելիս գրեթե չկիրառելով  սահմանափակումներ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը բարձր են գնահատում նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունները: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը գրավիչ նախագիծ է, որը կարող է հետաքրքրել չինական ընկերություններին և ներդրողներին՝ շաղկապվելով նաև«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»   նախաձեռնությանը: Ներկայումս Հայաստանի կառավարության բաց քաղաքականությունը կարող է ներգրավել որոշ չինական ընկերություններին հատկապես շինարարական նախագծերում, ինչը ավելի մեծ օգուտ կբերի երկու կողմերին»,- ասաց Վանգ Սիմգեյը:

Թողարկուման ստեղծման համար Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու գործում «Փիսրչեր»-ին օգնել է դիվանագետ, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը:

«Մենք համագործակցեցինք խմբագրման աշխատանքներում` ընդհուպ հարմար լուսանկարներ ընտրելը, բովանդակությունը փոխելը, քերականական սխալների ուղղումը, և այլն: Բավականին ծավալուն աշխատանք է կատարվել: Հավատացած ենք, որ մեր բոլոր ընթերցողները, մասնավորապես, ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, կբացահայտեն Հայաստանը որպես դարպաս դեպի խոշոր շուկաներ:

Psearcher հրատարակչության ամսագրի բաժանորդների թվում են Չինաստանի արտաքինգործերի նախարարությունը, Կոմերցիայի նախարարությունը,  պետական մի շարք  խոշորձեռնարկություններ, արտասահմանյան խոշոր արտահանող ընկերություններ, Չինաստանի դեսպանատներ, բուհեր և այլն:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հատուկ հրատարակչությունը, որը ստեղծվել է PSearcher- իկողմից, ներկայացնում և բարձրացնում է ներդրումային միջավայրի իրազեկվածությունըզբոսաշրջային ռեսուրսների մասին, առաջարկում է առավել մասնագիտական ուղեցույց` բիզնեսգործունեություն իրականցնելու համար: Այն նպատակ ունի Չինաստանում և Չինաստանից դուրսգտնվող ձեռնարկատերերին և ծրագրերի ղեկավարներին ապահովելու օտարերկրյաներդրումներ ներգրաvող համապատասխան երկրի մասին առավել մանրամասն եւ ճշգրիտտնտեսական տեղեկատվությամբ ՝ մի կողմից դյուրացնելով չինական ձեռնարկություններին«ելքը»  դեպի այդ երկրներ, մյուս կողմից աջակցելով վերջիններիս ներգրավել ներդրումներ ևառևտուր Չինաստանից:

Հատուկ թողարկումները լի են օգտակար և մասնագիտական տեղեկատվությամբ, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերի ղեկավարներին:

Թողարկումը ներկայացնում է չինացի ներդրողներին հետաքրքրող  հարկային և օրենդսրական մանրամասներ, բիզնեսի ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, նոր ներդրումային նախագծեր, երկրի զբոսաշրջային ներուժը և այլն: «Փիսրչեր»-ն այժմ դառնում է առաջատար հատուկ տնտեսական հրատարակչություն իրականացնող կազմակերպություն, որն ավելի քան 50 հաջողված համարներ է թողարկել՝ դեսանատների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Տեղեկատվություն. թողարկման համար անհրաժեշտ նյութերը և լուսանկարները տրամադրվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, Արտաքին գործերի, Գյուղատնտեսության, Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Ֆինասների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, Կենտրոնական բանկի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և «Բիզնես Արմենիայի» կողմից: 

 

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40