Չինաստանում ձերբակալել են Մեծ պարիսպը «անդառնալիորեն» վնասող աշխատողներին, որոնք փորձել են կարճ ճանապարհ բացել դրա միջով

05.09.2023 15:24
778

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շանսի նահանգում շինարարական ոլորտի երկու աշխատող էքսկավատորով քանդել են Չինական մեծ պարիսպը, որպեսզի կարճ ճանապարհ բացեն դրա միջով և ավելի արագ հասնեն իրենց աշխատավայր։ Այս գործողությունների հետևանքով Մեծ պարիսպը լրջորեն վնասվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

c.jpg (97 KB)

Ոստիկանությունը ձերբակալել է 38-ամյա տղամարդուն և 55-ամյա կնոջը, որոնք աշխատում էին Չինական մեծ պարսպի վնասված հատվածի մերձակայքում։ Նրանք է՛լ ավելի են մեծացրել գոյություն ունեցող ճեղքը և այնպիսի խոռոչ են բացել Չինական մեծ պարսպի մեջ, որպեսզի իրենց էքսկավատորը կարողանա անցնել դրա միջով։ Ըստ ոստիկանության՝ նրանք նման քայլի են դիմել, որպեսզի կրճատեն հեռավորությունը դեպի աշխատավայր։

Ոստիկանությունը նաև հայտնել է, որ նշված երկու անձինք «անդառնալի վնաս են հասցրել»  Մեծ պարսպի ամբողջականությանը և «մշակութային մասունքների անվտանգությանը»։  

Չինական մեծ պարսպի տվյալ հատվածը հանդիսանում է պատմամշակութային վայր և պաշտպանվում է նահանգային մակարդակով։

Չինական մեծ պարիսպը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է 1987 թ․-ից։ Այն կառուցվել և վերակառուցվել է՝ սկսած մեր թվարկության 220 թ․-ից և հանդիսանում էր աշխարհի ամենամեծ ռազմական կառույցը։

Պարսպի մեծ մասը տարիների ընթացքում վնասվել կամ քանդվել է, հատկապես՝ հեռավոր գյուղական վայրերում։ Չինական մեծ պարսպի՝ լավ պահպանված ու ավելի հայտնի հատվածները, դեպի ուր մեծաթիվ այցելուներ են լինում, կառուցվել է Մին դինաստիայի ժամանակ։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40