Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան․ Արթուր Խաչիկյան

26.05.2026 17:16
178

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը գրում է․ «Ռուբիոյի այցի նախաշեմին հայկական խունտան կշարունակի լվանալ մարդկանց ուղեղները և ձերբակալել բոլոր նրանց, ովքեր կփորձեն ճշմարտությունն ասել Հայաստանի շարունակվող կապիտուլյացիայի մասին։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հիշեցնենք, թե ինչ է կատարվում հենց մեր աչքի առաջ։

Հայկական խունտան հանձնեց Մեղրին, այնտեղով կանցնի Զանգեզուրի միջանցքը։ Ռուբիոյի այցը կամրագրի Հայաստանի կապիտուլյացիան, և մեր տարածքով կանցնեն թուրքական, ադրբեջանական, իսրայելական և այլ շարժակազմեր։ Մենք չենք կարողանա վերահսկել դրանց տեղաշարժը։ Ինքնիշխանության մասին ոչ մի խոսք չի փոխում իրական պատկերը։

Եթե Հայաստանն ունենար կոմպետենտ ղեկավարություն, պայմանագիրը կստորագրվեր այլ պայմաններով։
1) Պայմանագիրը կնքվել է օտարերկրյա պետության հետ։ Դա նշանակում է, որ այդ պետությունը կիսում է Հայաստանի ինքնիշխանությունը տվյալ հատվածում։ Եթե այն ստորագրվեր մասնավոր ընկերության հետ, ապա ինքնիշխանությունը չէր խախտվի, և ընկերությունը կենթարկվեր Հայաստանի ինքնիշխանությանը։ Բայց այստեղ մենք գործ ունենք Հայաստանի տարածքում երկու պետությունների միջև կնքված պայմանագրի հետ, իսկ դա նշանակում է ինքնիշխանության կիսում։ Սա նույնն է, որ դուք ձեր հարևանի հետ պայմանագիր ստորագրեիք այն մասին, թե ինչպես եք վերանորոգելու ձեր բնակարանը։

2) Ըստ պայմանագրի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին է զիջում իր սեփականության 74%-ը։ Եթե Հայաստանն իրեն պահեր գոնե 51%-ը, այսինքն՝ վերահսկիչ փաթեթը, ապա ձայնի իրավունք կունենար։ Բայց 26%-ը չի կարողանա ազդել 74%-ի որոշումների վրա, այլ ավելի շուտ՝ հակառակը։
3) Չկան ոչ մի սահմանափակումներ 74% բաժնետոմսերը երրորդ կողմին, այսինքն՝ Թուրքիային և Ադրբեջանին վաճառելու վերաբերյալ։ Թրամփի ամենամոտ ազգական Ջարեդ Քուշները և նրա «Աֆֆինիթի Փարթներս» (Affinity Partners) ներդրումային ընկերությունը բաժնետոմսեր ունեն տասնյակ բազմամիլիարդանոց ընկերություններում ամբողջ աշխարհում՝ Իսրայելում, Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և այլուր։ Քուշները միջազգային դատարանի կողմից որպես ռազմական հանցագործ դատապարտված Նեթանյահուի մտերիմ ընկերն է։ Քուշները ԱՄՆ-ի ամենահզոր իսրայելական լոբբիստական կազմակերպության՝ AIPAC-ի անդամ է, որը վերահսկում է ԱՄՆ-ի գրեթե ողջ արտաքին և ներքին քաղաքականությունը, ինչպես նաև «Իսրայելի բանակի ընկերներ» կազմակերպության անդամ։

Այսինքն՝ այս խունտան Մեղրին հանձնեց Թրամփի ձեռքը, որի ողջ ընտանիքն ու բոլոր ընկերներն իսրայելական լոբբիի մեջ են։ Այլ կերպ ասած՝ մեր աղանդավորները Մեղրին հանձնեցին ԱՄՆ-ի և Իսրայելի ձեռքը։ Իսկ հաջորդ փուլում՝ նրա ամենամոտ դաշնակցի՝ Ադրբեջանի ձեռքը։ Թուրքիան արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքն իր կենսական ազգային շահերի գոտին է։ Մենք տարիներ շարունակ զգուշացնում էինք այս մասին։
Այսինքն՝ Թրամփի ընտանիքը, իսրայելական և ադրբեջանական լոբբիստները հավաքվելու են գոլֆի որևէ հրապարակում կամ կոկտեյլ-փարթիի ժամանակ և ի միջի այլոց որոշելու են, թե ինչպես պետք է կառավարել նախկին հայկական տարածքը, նախկին Մեղրին։ Ում վաճառել բաժնետոմսերի մի մասը, ով է կառավարելու գնացքների ու մեքենաների շարժը, ինչ է տեղափոխվելու և այլն։

4) Հաստատվում են լուրերն այն մասին, որ Մեղրիում միջանցքի սահմաններին չեն լինելու հայ սահմանապահներ և Հայաստանի մաքսային վերահսկողություն։ Ինչպես ասել էր Ալիևը, ադրբեջանցիները հայերի դեմքեր չեն տեսնելու։ Այսինքն՝ հայկական սահման չի լինելու։ Նախիջևանի և Ադրբեջանի միջև հայկական սահման չի լինելու։ Հետևաբար, այնտեղ չի լինելու Հայաստան, Նախիջևանն ու Ադրբեջանը միացված են լինելու միմյանց, դա փաստացի լինելու է նրանց տարածքը։ Իսկ թղթի վրա «ինքնիշխանություն» բառը կարելի է թեկուզ հարյուր անգամ գրել, իրականությունը դրանից չի փոխվում։

Այս խունտան սրա դեմ արգումենտներ չունի։ Նրանք ձերբակալում ու սպանում են մարդկանց, ովքեր նրանց երեսին ասում են ճշմարտությունը։ Նրանք իրենց ընդդիմախոսների վրա են բաց թողնում իրենց վախկոտ պրոպագանդիստների ոհմակին և տալիս են նրանց «ֆաս» հրամանը։ Նրանք հիստերիկաբար գոռում են։ Նրանք միացնում են իրենց հին ձայնապնակը՝ «Ռոբն ու Սերժը, Սերժն ու Ռոբը»։ Այս առիթով նրանք ասելու ոչինչ չունեն։
Նրանք հանձնեցին Մեղրին և կտրեցին մեզ Իրանից։ Նրանք հանձնեցին ևս 4 անկլավ։ Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ։ Եվ վե՛րջ»։

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46