Հոբելյանական համերգ՝ վաստակաշատ երգեհոնահարի հիշատակին

21.04.2021 14:35
1512

Լրացավ մաեստրո Վահագն Ստամբոլցյանի ծննդյան 90-ամյակը։  Հոբելյանը նշանավորվեց Երեւանի կամերային երաժշտության տանն ապրիլի 19-ին անցկացված համերգով․ ելույթ ունեցան մի քանի սերունդ ներկայացնող երգեհոնահարներ, ովքեր աշակերտել են մաեստրոյին։ Երեւանում կապանյան երգեհոնային ավանդույթները ներկայացրեց Կապանի արվեստի մանկական դպրոցի տնօրեն Մարինա Նահապետյանը՝ հնչեցնելով Մակար Եկմալյանի «Սուրբ-սուրբ»-ը (փոխադրումը՝ Վահագն Ստամբոլցյանի)։

Չորս ու կես տասնամյակ առաջ՝ 1976-ի գարնանը, Կապանի երաժշտական ուսումնարանի դահլիճում առաջին անգամ հնչեց երգեհոնային երաժշտություն։ Երկար դեգերումներից հետո կապանյան գրանցում ստացավ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնից տեղափոխված գերմանական արտադրության երգեհոնը։ Անդրանիկ համերգին ելույթ ունեցավ հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս ճանաչում ունեցող երգեհոնահար, հայկական երգեհոնային դպրոցի հիմնադիր Վահագն Ստամբոլցյանը, ով երգեհոնահարների մի քանի սերունդ է դաստիարակել։ Ի դեպ կոնսերվատորիայի նրա դասարանում երգեհոնային հմտություններ են ստացել կապանցի շնորհալի երաժիշտներ Անահիտ Աբրահամյանը, Աիդա Աբգարյանը, Մերի Մովսիսյանը, Մարինա Նահապետյանը, Աննա Առուստամյանը։ Հավելենք, որ Վահագն Ստամբոլցյանը հենց Կապանի երաժշտական ուսումնարանում երգեհոնի տեղադրման նախանձախնդիրներից է եւ այստեղ բազում անգամ հանդես է եկել մենահամերգներով։ Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճը կրում է վաստակաշատ երգեհոնահարի անունը։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40