Գրանադայում կկայանա Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել հանդիպումը

05.10.2023 17:19
795

Չնայած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բացակայությանը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը քառակողմ հանդիպում կանցկացնեն Գրանադայում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ԵՄ համաժողովում հավատարմագրված լրագրողներին տեղեկացրել է եվրոպացի պաշտոնյաներից մեկը։

«Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրամիության խորհրդի առաջնորդների քառակողմ հանդիպումը տեղի կունենա, որպեսզի քննարկեն առկա իրավիճակը, ԵՄ-ի անելիքները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի ուղղությամբ, ինչպես նաև կքննարկեն գործնական քայլերը ԵՄ-Հայաստան օրակարգի առաջմղման և խորացման ուղղությամբ», - ասել է նա:

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից։ Որպես պատճառ նշվում էր այն հանգամանքը, որ Ֆրանսիան և Գերմանիան մերժել էին Ադրբեջանի առաջարկը հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցության վերաբերյալ։ Նաև նշվում էր, որ Ադրբեջանը մերժելու է հանդիպման առաջարկներն այն ձևաչափերով, որոնց կմասնակցի Ֆրանսիան։ Միևնույն ժամանակ նշվում էր, որ Ադրբեջանը պատրաստ է վերսկսել ԵՄ-ի միջնորդությամբ Հայաստանի վարչապետի հետ եռակողմ հանդիպումների ձևաչափը։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40