Իրենց տներից հեռանալը Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր, մենք ցանկանում էինք, որ նրանք մնան․ Ալիև

09.12.2023 14:54
1484

Իրենց տներից հեռանալը Լեռնային Ղարաբաղի հայերի սեփական որոշումն էր։ Մեր հրապարակային շփումը նրանց հետ, ինչպես նաև այն, ինչ մենք արեցինք հետո, ցույց է տվել, որ մենք ցանկանում էինք, որ նրանք մնան։ Այս մասին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ իրենք բացահայտ հայտարարում էին այդ մասին։

«Բոլոր նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ, ունեն դրա իրավունքը։ Նրանց սեփականությունն ինչպես հարկն է պաշտպանված է։ Բոլոր պատմական և կրոնական օբյեկտները պատշաճ պաշտպանության տակ են։ Վերադառնալու համար նրանք պետք է որոշակի կանոնների հետևեն։ Ես այդ մասին ասել եմ «հակաահաբեկչական գործողության» (չակերտները՝ Tert.am-ի) մեկնարկից շատ ամիսներ առաջ։ Նրանք, ովքեր կցանկանան մնալ, պետք է ադրբեջանական քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնեն, քանի որ ինչպե՞ս կարող են մարդիկ ապրել Ադրբեջանում՝ այլ երկրի քաղաքացի լինելով։ Կամ նրանք պետք է քաղաքացիություն ունենան, կամ աշխատանքի իրավունք, կամ կեցության իրավունք»,- ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ ինչպես ժամանակին Հայաստանը լքած ադրբեջանցիներն այսօր պետք է քաղաքացիություն կամ աշխատանքի իրավունքն ստանան ՀՀ-ում ապրելու համար, այնպես էլ ԼՂ վերադառնալ ցանկացող հայերը։

«Ինչպե՞ս Հայաստանից «վտարված ադրբեջանցի փախստականը» (չակերտները՝ Tert.am-ի) ցանկության դեպքում կվերադառնա։ Նա չի կարող գնալ այնտեղ և ասել՝ ահա ես՝ «Արևմտյան Ադրբեջանի Հանրապետության» (չակերտները՝ Tert.am-ի) բնակիչս։ Ո՛չ, նա կվերադառնա և կդիմի քաղաքացիություն կամ աշխատանքի թույլտվություն ստանալու համար։ Ինչո՞ւ պետք է այստեղ այլ կերպ լինի», - նշել է նա։

tert.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08