Չինաստանը կկարողանա օգտագործել «Թրամփի երթուղին» Կովկասում, եթե ԱՄՆ-ն թույլ տա․ Bloomberg

22.08.2025 16:44
483

ԱՄՆ-ի կողմից կառավարվող Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը կարող է դառնալ Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային ուղու մի մասը, եթե Վաշինգտոնը չսահմանափակի դրա գործածումը․ հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն թուրք պաշտոնյաների։

Նրանց խոսքով՝ միջանցքը կառավարելու բացառիկ իրավունքը թույլ կտա Միացյալ Նահանգներին որոշել, թե ինչպե՞ս այն կօգտագործվի։ Հետևաբար, Վաշինգտոնի դիրքորոշումը կորոշի, թե արդյոք խոշոր արտահանողները, այդ թվում՝ Չինաստանը, կկարողանան առևտրային ուղիներ կառուցել դրա միջոցով։ Ինչպես նշում է գործակալությունը, Թուրքիան տեսնում է այս միջանցքի միջոցով Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային կապերն ավելացնելու ներուժ։ Ինչպես գրել է գործակալությունը, TRIPP-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը կարող է մի կողմ թողնել Մոսկվային և Հայաստանին ու Ադրբեջանին մոտեցնել Արևմուտքին։ Ակնկալվում է, որ այս երթուղին աստիճանաբար կնվազեցնի Ռուսաստանի և Իրանի քաղաքական ազդեցությունը Կովկասի վրա։

Հայաստանի հետ առևտրային հարաբերությունների հնարավոր կարգավորումը կարող է նաև մեծ շահույթ բերել Թուրքիային։ Անկարայի Bloomberg Economics-ի տնտեսագետ Սելվա Բահար Բազիկիի կարծիքով՝ եթե TRIPP-ի հետ կապված նախագիծը, «ներկայումս իրականացվող լրացուցիչ տարածաշրջանային երկաթուղային նախաձեռնությունների հետ միասին, իրականացվի, այն կարող է Թուրքիայի արտահանումը տարեկան ևս 1 միլիարդ դոլարով մեծացնել»։

Օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպումից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հռչակագիր Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և երկու անդրկովկասյան հանրապետությունների միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու վերաբերյալ։ Տրանսպորտային միջանցքը կկոչվի «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»։ Հայաստանը Միացյալ Նահանգներին տվել է այս միջանցքը կառավարելու իրավունքը 99 տարով։
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40