Չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կարող է ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել. ՀՀ վարչապետ

02.06.2023 14:35
770

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ չկա այնպիսի անկլավ, որը երկրի համար կարող է  ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնել:

 «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց հունիսի 1-ին Մոլդովայում հայ համայնի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով հարցին, թե 1975 թ-ի քարտեզով Տիգրանաշենը Հայաստանի՞նն է, թե Ադրբեջանինը:

«Քաղաքական մակարդակով՝ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այնտեղ եղել է «Քյարքի»: Մենք ասում ենք, որ պետք է իրավական հիմքերը նայենք: Քաղաքական առումով, եթե կպարզվի, որ այդ քարտեզով Ադրբեջանինն է՝ մենք ոչ մի խնդիր չունենք»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի՝ Արծվաշենը վերադարձնի և Տիգրանաշենը վերցնի: Սակայն Փաշինյանը ցանկանում է, որ այդ հարցի արժեքը չգերագնահատվի:

«Այնպիսի անկլավ չկա, որը մեզ համար առաջացնի ճանապարհային այնպիսի խնդիր, որն անլուծելի է: Չկա այդպիսի հարց: Եթե ճանապարհն, օրինակ, այսպես չի կարող անցնել՝ այնպես կանցնի: Ոչ մի խնդիր չկա: Իրականում մենք մեր ճանապարհային ցանցն այսօր էլ Հանրապետությունում այնքան ենք զարգացնում, որ այդպիսի անլուծելի խնդիր չկա»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ այդ անկլավների հարցով շատ թեմաներ օգտագործում են Հայաստանի հանրության վրա հոգեբանական ազդեցություն գործելու համար:

«Մենք ասում ենք, որ քաղաքական մակարդակում անկլավներն ընդունում ենք, իրենք էլ ընդունում են Արծվաշենը: Արծվաշենն էլ է անկլավ: Ենթադրենք, Ադրբեջանն ուզում է դա, ուրեմն՝ մենք էլ վերցնում ենք Արծվաշենը»,-նշեց նա:

Վարչապետը հավելեց՝ շատ հարցեր կան. օրինակ, թե քաղաքացիներն այդ ճանապարհը ոնց պետք է անցնեն, բազմաթիվ հարցեր պետք է համաձայնեցվեն: Վարչապետը հորդորեց թույլ չտալ, որ այդ թեման հոգեբանական ազդեցություն գործելու համար գործիք դառնա:

ՀՀ վարչապետը Մոլդովայում հնգակողմ հանդիպումից հետո հայ համայնք հետ հանդիպմանն ասել էր, որ կարծես թե կողմերը դեմ չեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա սահմանագծման աշխատանքների համար, որպես հիմք, վերցվեն 1975 թվականի քարտեզները:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40