Ադրբեջանի վերջնական նպատակը Սյունիքը վերցնելն է. Վազգեն Մանուկյան

20.07.2021 18:43
3472

Ադրբեջանը կրակելու է շատ տարբեր տեղերից, կրակելու է մի տեղ, վերցնելու է ուրիշ տեղ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հակառակորդը կրակում հենց Երասխի հատվածում։

«Մի բանը շատ հստակ է, որ Ադրբեջանի համար Ղարաբաղի հարցը ստրատեգիական չէր, այլ պրեստիժի հարց էր, պատվո հարց էր եւ իրենք լուծում են այդ հարցը։ Սյունիքի հարցը ստրատեգիական հարց է ոչ միայն Ադրբեջանի համար, այլ ամբողջ թուրքախոս ժողովուրդների։ Ինչ իրենք անեն, կարող է անկապ թվալ առաջին հայացքից, բայց վերջնական նպատակն է Սյունիքը վերցնելը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Մանուկյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանից պետք է օր առաջ ազատվել. «Նա կործանելու է մեր պետությունը։ Համաժողովրդական շարժում է պետք, որպեսզի իրեն հանեն։ Երբ շարժումը կառաջանա, առաջնորդներ էլ կառաջանան։ Փրկիչ չկա, փրկիչ մի փնտրեք։ Ուղղակի ժողովուրդը պիտի գիտակցի, թե այս ամբողջ ճանապարհը ուր է տանում եւ ոտքի ելնի»։

Լրագրողի դիտարկմանը, որ պատերազմ եղավ, 5 հազար զոհ ունեցանք, բայց քաղաքացիները կրկին ընտրեցին Փաշինյանին, Մանուկյանն արձագանքեց.

«Ընտրությունների միջոցով մինչեւ հիմա երբեք որեւիցե խնդիր չի լուծվել։ Բոլոր ընտրությունները եղել են ոչ լեգիտիմ։ Ինձ զարմացնում էր որոշ ընդդիմադիրների ոգեւորությունը, որոնք ոգեւորված գնում էին ընտրության, կարծես՝ իրենք առաջին անգամ են Հայաստան եկել։

Երբ երկիրը վտանգի առջեւ է կանգնում, երբեք ոչ մի երկրում, ոչ մի ժամանակ չի լինում, որ մեկ էլ ամբողջ ժողովուրդը սկսում է զբաղվել այդ հարցով։ Մարդիկ շարունակում են ապրել, բայց միշտ հասարակության մեջ լինում է մի շերտ, որն իր վրա է վերցնում պատասխանատվությունը։ Վերջին տասնամյակներում սովորեցինք հույսը դնել բանակի վրա, բայց բանակ պրակտիկորեն չունենք։ Այդ միտքը դեռ չի հասել մարդկանց, որ իրենք պետք է պաշտպանեն իրենց հայրենիքը։ Ավելի հեշտ ճանապարհ կա, հենց քշենք Նիկոլին, բանակը նորից կդառնա բանակ եւ նորից կպաշտպանի մեր ժողովրդին»։

Նշենք, որ մի քանի օր է՝ լարված իրավիճակ է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան եւ 20-ի գիշերը, մինչեւ ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տեւած ինտենսիվ փոխհրաձգության հետեւանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22