Չորս տարի առաջ ստեղծված չորանոցն ընդլայնվում է՝ արդեն արեւային չորացման տեխնոլոգիայով

06.10.2017 09:31
2015

 
Գնդեվազում Լիդիան Արմենիա ընկերության աջակցությամբ 4 տարի առաջ ստեղծված էլեկտրական չորանոցը, որը հաջողությամբ աշխատում է՝ ապահովելով մի քանի սեզոնային աշխատատեղ, ընդլայնվեց՝ ներդնելով առավել ապահով եւ էներգախնայող չորացման տարբերակ։ Փոքր բիզնեսի զարգացմանը աջակցեց Ամուլսարի ծրագրի ֆինանսավորող կազմակերպություններից մեկը՝ Ամերիկյան Ռեսորս Կապիտալ Ֆոնդս (RCF) ընկերությունը՝ չորանոցի արեւային սեկտորի գործարկման համար տրամադրելով 18 000 դոլար՝ այդպիսով նպաստելով Ամուլսարի սոցիալական ծրագրերի շրջանակներում հիմնադրված փոքր ձեռնարկության հետագա զարգացմանն ու կայացմանը։ Կոոպերատիվի մենեջեր Սարգիս Մանուկյանի խոսքերով՝  ներկայումս չորանոցն ունի գործարկվող երկու տեխնոլոգիական տարբերակ՝ էլեկտրական եւ արեւային, ընդ որում միայն արեւային սեկտորում՝ 1,5 տոննա թարմ  միրգ, բանջարեղեն, կանաչեղեն եւ խոտաբույսեր չորացնելու հնարավորությամբ։ Նա նշեց, որ, իրենց չրեղենը պատրաստվում է առանց քիմիկատների, արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում շուկայում, սկսել են արդեն իրականացնել մեծածախ առեւտուր եւ արտահանում։

Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման մենեջեր Նառա Ղազարյանի խոսքերով՝ «Այս նորամուծությունը փոքր բիզնեսին արտադրանքի առավել մեծ տեսականի ապահովելու հնարավորություն է  տալիս՝ առաջիկայում խոստանալով բիզնես շրջանառության աճ, նոր աշխատատեղեր եւ էկոլոգիապես մաքուր չորացված մթերքի արտադրություն, որը շուկայում վայելում է բավականին մեծ պահանջարկ։ Սա հենց կարեւոր օրինակներից մեկն է, երբ խոշոր ներդրողը նեդրում կատարելով հանքարդյունաբերական ծրագրում, զուգահեռաբար օգնում է նաեւ այլ ճյուղերի, մասնավորապես գյուղատնտեսության զարգացմանը»։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34