Իրանը չի հարցնի Հայաստանի կարծիքը, և ինքը զորք կմտցնի Հայաստան, որպեսզի թույլ չտա թուրքերին և ադրբեջանցիներին կտրել Հայաստանը Իրանից 

22.10.2021 11:31
1897

Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Քյումարս Հեյդարին ասել է՝

«Իրանի համար աշխարհաքաղաքական մեծ պարտություն կլինի, եթե թուրքերն ու ադրբեջանցիները, դաշնակցելով բրիտանացիների և հրեաների հետ, կտրեն Իրանի և Հայաստանի միջև սահմանը: Եվ ամենայն հավանականությամբ, նման սցենարի դեպքում Իրանը չի հարցնի Հայաստանի կարծիքը և ինքը զորք կմտցնի Հայաստան, որպեսզի թույլ չտա թուրքերին և ադրբեջանցիներին կտրել Հայաստանն Իրանից: Ըստ երևույթին, այդ նպատակով այնտեղ անցկացվում են զորավարժություններ», գրում են թալիշական ռեսուրսները:

Հայաստանում Իրանի դեսպանատունը մեջբերել է իրանական «Ջամ-է-ջամ» թերթի հոդվածը, որում ասվում է. «Ի պատասխան թուրքական «Անադոլու» լրատվամիջոցին տրված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի դեմ հնչեցված մեղադրանքի՝ «Ինչու՞ 30 տարիների ընթացքում, երբ Ղարաբաղի շրջակա տարածքները հայերի տիրապետության տակ էին, Իրանի հյուսիսային շրջաններում զորավարժություններ չէին անցկացվում», իրանական «Ջամ-է-ջամ» օրաթերթը  հոդված է հրապարակել, որից բերված են մի քանի մեջբերումներ Հայաստանը Բաքվի և Անկարայի նման Իրանի սահմանների նկատմամբ սին երազանքներ չունի և նման պահվածք չի ցուցաբերում, Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, Իսրայելի դաշնակիցը չէ, Հայաստանն Ադրբեջանի Հանրապետության նման Ատրպատականում չի ստեղծել վարձկան-անջատողականների ցանց, Հայաստանը նպատակ չունի Իրանին առևտրական ճանապարհներից դուրս մղելու»։

Հոդվածի հեղինակը նշում է, որ «Ադրբեջանի նախագահի ոչ դիվանագիտական ​​պահվածքը և թուրքական ԶԼՄ-ների միջոցով Իրանին ուղերձ հղելը գաղութացման նշան է»:

***

Վկայակոչելով farsnews.ir-ն, ԻԻՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի ընթացքում ահաբեկչական որոշ հոսանքներ են տեղափոխվել «այս ճգնաժամային տարածաշրջան»։ «Սիոնիստական ռեժիմն էլ փորձեց հնարավորինս օգտագործել ստեղծված առիթը և Իրանի սահմաններին մոտ գտնվելու համար Ադրբեջանի որոշ հատվածներում ներկայություն ապահովեցին։ Մենք հենց այդ ժամանակ քաղաքական, ռազմական, անվտանգային մակարդակներում դիվանագիտական խողովակներով մեր մտահոգությունները հայտնեցինք»,- ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը և հավելել. «Ադրբեջանի հետ լավ ու զարգացող հարաբերություններ ունենալը մեր ուշադրության կենտրոնում է, բայց մեր սահմանների հարևանությամբ սիոնիստական ռեժիմի տարրերի ներկայությունը չենք հանդուրժելու, տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունը, սահմանների փոփոխությունը չենք կարող հանդուրժել, մենք դրա նկատմամբ մեծ զգայունություն ունենք»։

Խոսելով իրանցի վարորդների ձերբակալման մասին, Աբդոլլահիանը նշել է. «Ես Նյու Յորքում հանդիպեցի Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Դիվանագիտական ճանապարհով այդ հարցի առնչությամբ մեր մտահոգությունը փոխանցեցի, հստակ ասացի, որ եթե ի վերջո որոշվել է հարկեր գանձել, սահմանափակումներ ստեղծել, ապա դիվանագիտական խողովակներով, դեսպանատան միջոցով մեզ պետք է տեղեկացնեք, որ օրինակ, ըստ Ադրբեջանի նոր օրենքների, 15 օրից, 40 օրից գործելու են այս նոր կարգավորումները։ Միաժամանակ իրանցի վարորդների ձերբակալումը բացատրություն չունի, այդ վարքագիծը չի կարող դրական մեկնաբանվել։ Սակայն մեր կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է։ Ադրբեջանում արտաքին միջամտությունները մեզ համար շատ պարզ չեն, այդ թվում՝ սիոնիստների ու ահաբեկիչների խաղերը։ Մենք շատ ենք անհանգստանում, որ ոչ հեռու ապագայում Ադրբեջանի իշխանության համար սիոնիստներն ու ահաբեկիչները խնդիրներ կստեղծեն։

Վերջին օրերին զորավարժության անցկացմամբ սիոնիստներին ու ահաբեկիչներին ուղերձ հղեցինք։ Իհարկե, Ադրբեջանի նախագահը Իրանի հասցեին բացասական խոսքեր էր ասել, և մենք դիվանագիտական ճանապարհով մեր բողոքը հայտնեցինք։ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ես այդ նկատառումներն ասացի, նշեցի, որ ձեր դրությունը ըմբռնում ենք, սիոնիզմի ու ահաբեկիչների վտանգը ձեր տարածքում և ձեր ու հարևան երկրների դեմ հասկանում ենք, և ակնկալում ենք, որ Ադրբեջանի պաշտոնյաները կշտկեն այդ հայտարարությունները։ Ի վերջո երկու ժողովուրդները վաղեմի հարաբերություններ ունեն, և չպետք է թույլ տալ, որ արտաքին խաղացողները ազդեն երկու երկրների հարաբերությունների վրա։ Դիվանագիտական խողովակներով, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը դրական ուղերձներ ենք ստացել։ Կարծում եմ՝ այս փուլն անցնում ենք և շուտով տարանցման խնդիրների վերաբերյալ քննարկումներ ենք ունենալու։

Աշխարհաքաղաքական իրադրության վերաբերյալ մենք մեծ զգայունություն ունենք։ Մենք Ադրբեջանին հստակ ասել ենք, որ Իրանը ուշադրությամբ հետևում է այդ զարգացումներին, տարածաշրջանում սահմանների փոփոխությունը մեզ համար ընդունելի չէ։ Սակայն իրականությունն այն է, որ այս զարգացումների հետևում արտաքին դերակատարներ են, սիոնիստներն ու ահաբեկիչները, որոնք ցանկանում են անկայունություն առաջացնել տարածաշրջանում։ Մենք առավելագույնս օգնելու ենք, որ Ադրբեջանը, որը մեր լավ հարևանն է, չընկնի այդ թակարդը և սիոնիստների ու ահաբեկիչների գործունեության դաշտի չվերածվի, և տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմաններում փոփոխություններ չլինեն։ Իրանն Ադրբեջանի մեծ հարևանն է և դիվանագիտական ճանապարհով ուղերձներ ենք փոխանակել և շատ լավատես ենք։ Հնարավոր է ՝ Ադրբեջանի պաշտոնյաները թշնամու գործողությունների ազդեցության տակ են ընկել և նրանց որոշ հայտարարությունների արմատներն այդտեղից են սկիզբ առնում։ Սակայն մենք մեծ զգայունությամբ ու վճռականությամբ հետամուտ ենք այս խնդրին և, տա Աստված, շուտով տարանցման ճանապարհին ստեղծված խնդիրները նախատեսված միջոցառումներով կվերացվեն»։

***

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքպուրը նախազգուշացրել է հարեւաններին, որպեսզի նրանք թույլ չտան «սիոնիստական ռեժիմին օգտագործել իրենց երկիրը որպես ապաստան»:

Փակպուրը, քննադատելով Ադրբեջանին, որը Իսրայելի մարտական անօդաչու թռչող սարքերն օգտագործել է Հայաստանի հետ վերջին պատերազմի ժամանակ, ասել է, որ Իրանի հարեւանները պետք է թույլ չտան, որ նման «սիոնիստական ռեժիմը իրենց երկիրն օգտագործի չար ու հանցավոր նպատակների համար»: «Կասկած չկա, որ սիոնիստական ռեժիմը օգնում եւ աջակցում է տարածաշրջանի որոշ երկրներին՝ մահմեդական երկրների միջեւ տարաձայնություններ ստեղծելու համար»,- ասել է նա:

Նա նախազգուշացրել է, որ երկրների միջազգային սահմաններին ցանկացած խնդիր անպայման նոր հակամարտություններ եւ լարվածություն կառաջացնի, հատկապես, եթե նման խնդիրները ստեղծվեն իսրայելական ռեժիմի նպատակներին ծառայեցնելու համար: «Մենք երբեք թույլ չենք տա հարեւան երկրին նման խնդիրների ստեղծման եւ տարածման համար աղբյուր եւ բազա դառնալ»,- ընդգծել է նա:

Հարեւան պետությունների սահմանների ցանկացած փոփոխություն կանխելուն ուղղված ջանքերը Իսլամական Հանրապետության առաջնահերթ քաղաքականություն անվանելով՝ հրամանատարը նշել է. «Մենք կարծում ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն խաթարում է մեր ներքին անվտանգությունը, եւ դա միշտ համարել ենք կարմիր գիծ: Ուստի, բնական է, որ մենք սրա հանդեպ անտարբեր չենք մնա»:

01.10.2021

***

Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ՝ ընդգծելով, որ Թեհրանում ակնկալում են Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարների հարցի լուծում: Զրույցը կայացել է Ադրբեջանի և Իրանի միջև վերջին շաբաթներին սրված հարաբերությունների ֆոնին։

«Ընդգծելով պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար հարգելու կարևորությունը՝ Բաքուն և Թեհրանը կապված են վաղեմի և կայուն հարաբերություններով։ Մենք չպետք է թույլ տանք, որ մեր միջև թյուրըմբռնումներ լինեն, անհրաժեշտ է հարաբերությունները տանել ամրապնդելու և ընդարձակելու ճանապարհով»,- RegionMonitor-ի փոխանցմամբ, նշել է Իրանի արտգործնախարարը։

Հեռախոսազրույցի ընթացքում Հոսեյն Ամիր Աբդոլահիանն անդրադարձել է նաև Իրանից Հայաստան ձգվող ճանապարհի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում ի հայտ եկած խնդիրներին։ Մի քանի շաբաթ է՝ Բաքուն մաքսատուրքեր է պահանջում Գորիս-Կապան մայրուղու՝ այդ 21 կիլոմետրանոց հատվածով անցնող իրանցի վարորդներից, երկուսին էլ ձերբակալել է՝ ապօրինի Ղարաբաղ այցելելու համար։

«Թեհրանն ակնկալում է, որ տարանցիկ բեռնատարների հարցը կլուծվի»,- շեշտել է Աբդոլլահիանը:

«Թեհրանն ու Բաքուն թշնամիներ ունեն և չպետք է հնարավորություն տան, որ այդ թշնամիները փչացնեն երկկողմ հարաբերությունները։ Տարաձայնությունները պետք է կարգավորվեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով»,- հավելել է Աբդոլահիանը։

13.10.2021

***

Իրանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ Ադրբեջանի Հանրապետության տարածք են փոխադրվել ահաբեկչական խմբավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին, ըստ IFP News-ի, Իրանի ազգային ռադիոյի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն՝ հավելելով, որ իրենց ձեռքում նույնիսկ ահաբեկիչների խոսակցությունների ձայնագրությունները կան:

«Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, որ դա անընդունելի է, և նրանց բարձրաստիճան զինվորականները խոստացել են հաշվի առնել մեր մտահոգությունները», - ասել է Իսլամական Հանրապետության Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

12.10.2021

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25