Չորս տարում ճանապարհաշինության ոլորտին պետբյուջեից հատկացումներն ավելացել են գրեթե 10 անգամ

14.07.2022 16:45
2720

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հանդիպել են IRD Engineering (Իտալիա) ընկերության կողմից կազմակերպված «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի սաների հետ։

«Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարները ներկայացրել են հանրապետությունում իրականացվող ճանապարհային ծրագրերը։ 

Անդրադառնալով Հայաստանում ընթացող ճանապարհաշինական ծրագրերին՝ «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավարը ներկայացրել է պետբյուջեի միջոցներով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը՝ հիմնանորոգում, միջին նորոգում, ինչպես նաև խոսեց ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքների մասին։

Նա նշել է, որ եթե նախկինում ճանապարհների նորոգման համար ՀՀ պետական բյուջեից տարեկան հատկացվում էր ընդամենը 7-8 միլիարդ դրամ, ապա 2018 թվականից հատկացումները ոլորտին էապես ավելացան՝ 2022 թվականին հասնելով մոտ 68 միլիարդ դրամի։ Չորս տարիների ընթացքում ճանապարհաշինության ոլորտին պետբյուջեից հատկացումներն ավելացել են գրեթե 10 անգամ։

Ավետիսյանը շեշտել է, որ ոլորտն ունի կարողությունների, մասնագետների խնդիր։ Աշխատանքների ծավալի ավելացմանը զուգընթաց աճել է նաև ռեսուրների ու ամենատարբեր որակավորում ունեցող մասնագետների պահանջը։ Այդ պահանջը բարելավելու նպատակով իրականացվում են տարբեր ծրագրեր միջազգային դոնոր կազմակերպությունների և արտասահմանյան գործընկերների հետ համագործակցաբար։

Գոռ Ավետիսյանն ընդգծել է, որ ճանապարհաշինությունը բարձր վարձատրվող աշխատանք է, և կոչ արել երիտասարդներին լավագույնս օգտագործել ուսանողական տարիները, կուտակել գիտելիքներ ու հմտություններ՝ լավ մասնագետ դառնալու համար։

«Ճանապարհային դեպարտամենտի»գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրել է Հայաստանում միջազգային վարկային և դրամաշնորհային միջոցներով կատարվող ճանապարհաշինական ծրագրերը։

Հյուրերը պատասխանել են նաև ամառային դպրոցի սաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ճանապարհային անվտանգության խնդիրներին, ճանապարհների ազդեցությանը տնտեսության զարգացման վրա։

Տեղեկացնենք, որ «Շինարարական ճարտարագիտություն» ամառային դպրոցի ուսանողները երեք շաբաթների ընթացքում կունկնդրեն տեղի անվանի մասնագետների, արտասահմանյան փորձագետների դասախոսությունները, ձեռք կբերեն կիրառական գիտելիքներ, փորձառություն շինարարական աշխատանքների իրականացման, տեխնիկական վերահսկողության, նախագծման կատարման ոլորտներում, պրակտիկ դասընթացներ կանցնեն նաև շինհրապարակներում։

https://www.1lurer.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40