Չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, բայց հնարավորություն է բացվել. կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել.Ուորլիք

05.03.2019 17:43
1172

Տասնամյակներ անց բոլորը գիտակցում են, թե որքան բարդ է գտնել այդ տեւական խաղաղությունը եւ դրա համար կան պատճառներ բոլոր կողմերից. այսպիսով, ես աջակցում եմ համանախագահների ջանքերը, սակայն, անհրաժեշտ է ավելին:

Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Անհրաժեշտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները նվիրվեն տեւական կարգավորմանը: Եթե մեզ հաջողվի դրան հասնել, դրանից կշահեն տարածաշրջանում բնակվող բոլոր մարդիկ»,-ընդգծել է նա:
Դիտարկմանը, որ ՀՀ նոր իշխանությունները, կարծես թե, ավելի ակտիվ են Ադրբեջանի հետ շփվում, միեւնույն ժամանակ ընդգծում, որ վերջնական բանակցությունները պետք է վարի Լեռնային Ղարաբաղը, Ուորլիքը արձագանքել է.
 
«Ասեմ հենց սկզբից, որ սերտորեն աշխատում էի նախագահ Սերժ Սարգսյանի հետ եւ ունեմ նրա եւ նրա արտգործնախարարի նկատմամբ հսկայական հարգանք: Երկրի նոր ղեկավարի հետ չեմ ունեցել անձնական շփում, սակայն, համոզված եմ, որ նրանք ամեն ջանք կներդնեն բանակցությունները շարունակելու եւ տեւական կարգավորման հասնելու համար: Իրականում, ցանկացած փոփոխություն նոր հնարավորություններ եւ նոր հեռանկարներ է բացում: Հավատացած եմ, որ կողմերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը՝ գործընթացն առաջ շարժելու նպատակով: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների ձայնին, ասեմ, որ համապատասխան պահին միշտ էլ նախատեսվել է, որ նրանք պետք է ընդգրկվեն պաշտոնական բանակցություններում: Պետք է հասկանալ. Այնպես չէ, որ ԱՄՆ-ի իշխանությունները կամ համանախագահները նրանց չեն լսում, նրանք հաճախ են հանդիպում փաստացի իշխանությունների հետ եւ անշուշտ վերջիններիս կարծիքը հաշվի են առնվում գործընթացի յուրաքանչյուր փուլում»:
 
Հարցին, թե Հայաստանի իշխանությունն այսօր ավելի բա՞ց է կարգավորման համար, թե՝ ավելի կոշտ՝ նախորդի համեմատ, ամերիկացի նախկին համանախագահը պատասխանել է.
 
«Ամեն ինչ սեւ եւ սպիտակ չէ: Անշուշտ, Հայաստանի ղեկավարը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ ոչ պաշտոնապես հանդիպել է նախագահ Ալիեւի հետ եւ դա շատ դրական խորհրդանիշ է: Հանդիպումներից մեկի ընթացքում նույնիսկ երկու ղեկավարները համաձայնեցին ստեղծել ուղիղ կապի միջոց՝ հնարավոր ճգնաժամը բացառելու եւ միմյանց հետ կապի մեջ մնալու համար: Դրանք չափազանց լավ նշաններ են: Եւ իմ տպավորություններով նախագահ Ալիեւը ընդունել է, որ նոր հնարավորություններ են բացվել, եւ հավատացած եմ, համանախագահները այժմ պաշտոնական գագաթաժողովի նախապատրաստման ուղղությամբ են աշխատում:
 
Եւ եթե այն տեղի ունենա, կդառնա գործընթացն առաջ շարժելու եւս մեկ փայլուն հնարավորություն: Մենք չպետք է ակնկալենք բեկումնային առաջընթաց, սակայն, հավատացած եմ, որ հնարավորություն է բացվել: Ասեմ այսպես, կան փոքր քայլեր, որոնք կարող են արվել: Կարող ենք դրանք անվանել փոխվստահության կառուցման միջոցներ, սակայն առկա են քայլեր, որոնք կարող են կանխել բռնությունները, եւ ուրախ եմ տեսնել, որ դրանք արվում են, սակայն, ավելին է անհրաժեշտ անել այս ուղղությամբ:
 
Հավատացած եմ, կա ավելի կարեւոր նպատակ՝ հակամարտության վերջնական կարգավորում: Բոլորն այդ դեպքում կշահեն. Մենք չենք խոսում անընդունելի փոխզիջումների մասին: Երկու առաջնորդները պետք է համարձակ լինեն եւ որոշումներ ընդունեն, որոնք կտանեն դեպի խաղաղություն, որովհետեւ այդ խաղաղությունը, թեեւ դժվար հասանելի, անչափ կարեւոր է լինելու տարածաշրջանի համար:
 
Հայաստանի համար այդ խաղաղությունը կարող է բերել իրական բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հենց այդ համարձակ քայլերն են, որ առաջնորդները պիտի կատարեն: Ասեմ, որ կարգավորման ուրվագծերը տեղում են, դրանք պետական գաղտնիքներ չեն: Կարգավորման ուրվագծերը քննարկվել են տարիներ շարունակ, սակայն, անհրաժեշտ է համարձակ քայլ յուրաքանչյուր կողմից դրանք առաջ քաշելու համար»:

artsakhpress.am

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09