ՊՎԾ-ն Սյունիքի չորս խոշոր քաղաքում արդեն մեկ ամիս է՝ ստուգումներ է իրականացնում

30.04.2021 18:53
5508

Սյունիքը ո՛չ առաջինն է, ո՛չ վերջինը: Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության պատճառը մարզի տարբեր ոլորտներում նկատված ռիսկերն են՝ վստահեցնում է ծառայության ղեկավարը և ընդգծում՝ հավելյալ գործոն կարող է համարվել նաև տարբեր պաշտոնյաների վարքագիծը:

Տիգրան Ուլիխանյան (ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ) - Երբ որ տեղի են ունենում անբնական գործողություն, մենք դա համարում ենք ռիսկի առաջին ազդակ և, այո՛, մենք տեսնում ենք, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ, և պետք է ուսումնասիրել, հասկանալ, որ անբնական, անկանոն շարժումներ են անում տարբեր պաշտոնյաներ, որոնք նախատեսված չեն այդպիսի հայտարարություններ և գործողություններ անելու համար:

Սյունիքում ուսումնասիրությունները մեկ ամիս առաջ են սկսվել և միանգամից չորս քաղաքում՝ Մեղրիում, Կապանում, Գորիսում ու Սիսիանում: Այս պահին կառույցը ուսումնասիրությունը գրեթե ավարտել է՝ տեղեկանք են կազմում, կզեկուցեն վարչապետի պաշտոնակատարին: Մինչև այդ պահը Ուլիխանյանը նպատակահարմար չի համարում հրապարակել տեղեկանքի մանրամասները:

Տիգրան Ուլիխանյան - Դա ռիսկերի մի մեծ համախումբ է, որը մենք տեսնում ենք, այդ թվում նաև՝ մեր ունեցած բազաներով, որ մեր տրամադրության տակ է՝ տարբեր գործարքներ, այդ թվում՝ մամուլում հրապարակված տեղեկատվություններ, հանրությունից եկող դիմում-բողոքներ և այնպիսի տվյալներ են ստացվել, որ այդպիսի որոշում ենք կայացրել:

ՊՎԾ-ն այցելել է նաև Արմավիր, Լոռի, Շիրակ: Ծառայության նպատակը համակարգային խնդիրները հայտնաբերելն ու լուծելն է: Ուլիխանյանն անդրադառնում է նաև գնումների ոլորտին՝ պետական գնումների մոտ 80 տոկոսը մոնիթորինգի տակ է:

Տիգրան Ուլիխանյան - Ավելացել են նաև մեկ անձից գնում կատարելու դեպքերը, սակայն դրանց մեծ մասը արդարացված է՝ նկատում է Ուլիխանյանը և հավելում՝ պետության կարիքների համար կան ծառայություններ և աշխատանքներ, որոնք օբյեկտիվորեն մեկ անձ կարող է մատուցել:

Պետական գնումների բոլոր մրցույթներն ուսումնասիրվում են, անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում էլ գերատեսչությանը գրությամբ տեղեկացնում են:

Գերակշիռ դեպքերում խնդիրները վերացվում են:

1lurer.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34